Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի գարնանը: Մայիսի 23-ին այդ մասին հաղորդել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին` ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումից առաջ:
Ընդ որում Մոգերինին չի ճշտել, թե հատկապես որտեղ է անցկացվելու գագաթնաժողովը: Ամենայն հավանականությամբ, միջոցառումը կընթանա Մալթայում, որը 2017 թվականի առաջին կեսին կնախագահի ԵՄ խորհրդում: ԱԳ վերջին գագաթնաժողովը կայացել է 2015 թվականին Ռիգայում: