Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Զարուհի Փոստանջյանն արդեն զանգեր է ստացել տարբեր երկրների ԱԳՆ-ներից` Երևանից հետո Արցախի անկախությունը ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ

$
0
0

 Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհնարինության վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը չի կարող ուղեցույց լինել Երևանի համար: Մայիսի 5-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար և «Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրինագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանը:

 

Նրա համոզմամբ, օտար երկրի ԱԳՆ հայտարարությունները մեզ համար ուղեցույց չեն կարող լինել, քանի որ մենք ղեկավարվում ենք բացառապես ազգային շահերով: Փոստանջյանը նաև հայտարարել է, որ չի կարող կանխատեսել, թե աարդյոք ԱԺ հավանություն կտա այդ օրինագծին: «Պատգամավորներից շատերը գործում են ոչ թե սեփական խղճից ելնելով, այլ` բարձրագույն ղեկավարության հրամանով, հետևաբար, առանց հասարակության ճնշման դժվար կլինի ցանկալի արդյունքի հասնել», - ընդգծել է նա:

 

Պատգամավորը նաև համոզված է, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա բանակցային գործընթացի վրա, որը, նրա կարծիքով, գոյություն չունի: «Արցախի ճանաչումն այլընտրանք չունի», - հայտարարել է նա, հավելելով, որ արդեն զանգեր է ստացել տարբեր երկրների արտգործնախարարություններից, որոնք պատրաստ են ճանաչել ԼՂՀ` Հայաստանից հետո: «Մենք պետք է սկսենք գործընթացը, և այն կշարունակվի շղթայական ռեակցիայով», - նշել է Փոստանջյանը:

 

Հիշեցնենք, որ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ քննարկումներին, Լավրովը, մասնավորապես, հայտարարել էր. «Չէ որ դա Հայաստանը չի քննարկում, դա խորհրդարանի երկու անդամների առաջարկությունն է: Հայաստանի կառավարությունը, օրենքնով, ինչպես նրանք բոլորին բացատրել են, պետք է այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստի` հարդարտեցնելով կրքերը: Հիմա տագնապ չեմ հնչեցնի և խուճապի չեմ մատնվի», - նշել է ՌԴ արտգործնախարարը:

 

Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 5-ին Հայաստանի կառավարության դրական եզրակացությանն արժանացած «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծն ուղարկվել է Ազգային ժողովի հաստատմանը: Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ,  դրա ընդունման անհրաժեշտութունը պայմանավորված է Հայաստանի և Ղարաբաղի կառավարությունների միջև քննարկումների արդյունքներով:

Այդուհանդերձ, պաշտոնական Երևանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով հայտարարել է, որ Հայաստանը ԼՂՀ կճանաչի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի կրկնման դեպքում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles