Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքագետ. Հետաքննության մեխանիզմների ստեղծումը ձեռնտու է Բաքվին, քանի որ թույլ կտա վերջինիս դուրս գալ ստեղծված փակուղուց

$
0
0

Ադրբեջանի ղեկավարությունն այսօր փակուղում է գտնվում, համոզված է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

 

ՙԵթե վերլուծենք ապրիլյան պատերազմի արդյունքները, պարզ կդառնա, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները ցանկալի արդյունքներ չեն տվել: Չնայած այն բանին, որ ավելի քան 20 տարի Բաքուն ջանադրաբար զինվում էր՝ բլիցկրիգի փորձը տապալվեց, չհաջողվեց ոչ փոխել գոյություն ունեցող ստատուս-քվոն, ոչ չեղարկել 1994 -95 թթ. զինադադարի և դրա ամրապնդման վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, ոչ որևէ այլ արդյունքի հասնել, ինչը թույլ կտար ազդել բանակցային գործընթացի վրա՚,- հայտարարել է Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանն այսօր երկու ճանապարհ ունի՝ կամ գնալ խնդրի ռազմական ճանապարհով լուծման, կամ վերադարձնել զորքերը և տեխնիկան զորանոցներ: Ըստ որում, նա գտնում է, որ երկու տարբերակներն էլ ձախողման կհանգեցնեն Ադրբեջանի իշխանություններին, քանի որ մարտական գործողությունները հազիվ թե ցանկալի արդյունքի հանգեցնեն և ռիսկեր են պարունակում, իսկ զորքերի վերադարձը զորանոցներ լուրջ խնդիրներ կստեղծի ադրբեջանական իշխանությունների համար:

 

Մինասյանի խոսքով, հատկանշական է նաև այն, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարեց, որ Մոսկվան այսօր լուրջ ջանքներ է գործադրում զորքերի շփման գծում հետաքննության մեխանիզմներ ստեղծելու համար: ՙԿարծում եմ, որ հետաքննության մեխանիզմների ստեղծումը ձեռնտու է նաև Բաքվին, քանի որ թույլ կտա վերջինիս դուրս գալ ստեղծված փակուղուց՚,- նշել է նա:

 

Միաժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասինե օրինագծին հավանություն տալուն՝ Մինասյանը նշել է, որ դա մեսիջ է միջազգային հանրությանը և Ադրբեջանին, որ Հայաստանը պատրաստ է ավելի արմատական քայլերի, եթե իրավիճակն էլ ավելի սրվի:

 

Նրա խոսքով, եթե, այնուամենայնիվ, Հայաստանը ճանաչի Արցախը, կսկսվի միանգամայն նոր փուլ: Սակայն, ըստ նրա, դա ոչ մի կերպ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի և ՀԱՊԿ պարտավորությունների վրա չի անդրադառնա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու անգամ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունում էր նախաձեռնվել, սակայն փաստաթուղթը երկու անգամ էլ մերժվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից, այն պատճառաբանությամբ, որ նման քայլը կհանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles