Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Իսպանիայի երեք քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

$
0
0

 Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր:

 

ՙՆիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությանը հայտնեցին քաղաքային խորհուրդներին՚,-նշվուիմ է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles