Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը տարակուսանք է հայտնում Բաքվի բացահայտ սպառնալիքներին Փարիզի հակազդեցության բացակայության առնչությամբ

$
0
0

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը տարակուսանք է հայտնում Ֆրանսիայի Բուր լե Վալանս քաղաքի քաղաքապետ, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամ Մառլեն Մուրիեի հասցեին Բաքվի բացահայտ սպառնալիքներին պաշտոնական Փարիզի հակազդեցության բացակայության առնչությամբ:

 

«Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք: Օրինականության հասնելու պատրվակով Բաքուն Ադրբեջանում գոյություն ունեցող ահաբեկչական ռեժիմն արդեն Ֆրանսիայի վրա տարածելու նպատակ է հետապնդում, սպառնալով այն անձանց, ում գործողություններից դժգոհ է», - նշվում է Ֆանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի հայտարարությունում:

 

Նա հիշեցրել է, որ ապրիլի 22-ին Մուրիեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունից նամակ էր ստացել, որը Ֆրանսիայի պատգամավորներին արգելում է այցելել Լեռնային Ղարաբաղ` պահանջելով չեղյալ համարել Բուր լե Վալանսի և Շուշիի միջև բարեկամության և համագործակցության վերաբերյալ ստորագրված խարտիան:

 

«Սա առաջին և միակ նման դեպքը չէ, բայց այս դեպքն ավելի լուրջ է: Մի քանի օր առաջ Գերմանիայում հետապնդում է սկսվել Թուրքիայի նախագահի նկատմամբ կատակի առնչությամբ, հիմա էլ սպառնալիքի է ենթարկվում Ֆրանսիայի քաղաքական գործիչը: Դեպի ո՟ւր ենք մենք շարժվում: Մինչև ե՟րբ ենք հանդուրժելու հանցագործ բռնապետներին, որոնք ոտք են սրբում եվրոպական ժողովրդավարության վրա», - հարց է տվել Ռոշբլուանը:

 

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակն ընդգծել է, որ կկապվի համապատախսան գերատեսչությունների և նախարարների հետ` Ֆրանսիայի ներքին գործերին «աշխարհի ամենաավտորիտար ռեժիմի» կոպիտ միջամտությանը պատշաճ պատասխան տալու նպատակով:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի գործերի պետքարտուղար Առլեմ Դեզիրը, Բաքվում մեկնաբանելով Ֆրանսիայի Բուր լե Վալանս և Ղարաբաղի Շուշի քաղաքների միջև բարեկամությունը, ընդգծել էր, որ Ֆրանսիայում յուրաքանչյուր քաղաքապետարան ինքնուրույն է որոշում, թե ում հետ և ինչ ձևաչափով պետք է փոխգործակցի: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles