Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

$
0
0

 Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Լրագրողների հետ զրույցում դիվանագետը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել ԱՄՆ կառավարությանը ու ժողովրդին և նրանց անունից  հարգանքի տուրք մատուցել այն իրադարձությունների հիշատակին, որոնք Բարաք Օբաման որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն ողբերգություն: ՙ100 տարի առաջ հայերը ջարդերի և բռնի տեղահանման զոհ դարձան: Այսօր մենք ոգեկոչում ենք նահատակների հիշատակը, և մեր ներդրումն ունենում նման իրադարձությունների կանխման գործում՚,- նշել է նա:

 

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ Օբաման չկատարեց իր խոստումը և այդպես էլ չարտասանեց ՙցեղասպանություն՚ բառը՝ դեսպանը նշել է, որ, իր կարծիքով, նախագահն ուժեղ հայտարարություն է արել: ՙՆա այդ իրադարձությունները որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք բոլորս՝ իրադարձությունների լիարժեք և արդարացի ճանաչմանը՚,- նշել է դիվանագետը: 

 

Լրագրողների դիտարկմանը, թե Օբաման, հնարավոր է, չի ցանկանում ՙնեղացնել՚ Թուրքիային, դեսպանը հայտարարել է. ՙԱՄՆ նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է և երկու հասարակությունների միջև հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը: Եվ իմ ներկայությունն այստեղ հաստատում է մեր հավատարմությունն այդ հանձնառությունը՚,- ասել է նա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles