Ոստիկանության աշխատակիցներն ուժ են գործադրել, բերման են ենթարկվել «Մենք ենք մեր երկրի տերերը» նախաձեռնության ակտիվիստները:
Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, բերման է ենթարկվել մոտ 20 հոգի, պաշտոնական տվյալներ չկան: Ոստիկանության աշխատակիցները կենդանի պատ են կառուցել մայթի երկու կողմերում և քաղաքացիներին թույլ չեն տալիս Բաղրամյան պողոտայով ընթանալ դեպի նախագահի աշխատավայր:
Նշենք, որ երթի մասնակիցները մտադիր են Հ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել իրենց պահանջ-նամակը: Մասնավորապես, ցուցարարները պահանջում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՊՆ Գլխավոր շտաբի ղեկավար Յուրի Խաչատուրովի ու նրա տեղակալ Հայկազ Բաղրամյանի անհապաղ հրաժարականները, որոնց «հանցավոր անգործությունը», նրանց կարծիքով, բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ 4-օրյա պատերազմում: Բացի այդ, ցուցարարները նախագահից պահանջում են ձեռնպահ մնալ մի Փաստաթղթի ստորագրումից, որով սպառնալիքի տակ են դրվում Արցախի շուրջ տարածքները և ստատուս-քվոն: «Պահանջում ենք նաև, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարեն խաղաղապահների տեղաբաշխման և տարածքային զիջումները անընդունելիության մասին ղարաբաղյան կարգավորման հարցում»,-նշել է ակցիայի մասնակիցները: