Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ոստիկանությունը խոչընդոտում է ՀՀ նախագահի աշխատավայր ընթացող երթին

$
0
0

 ՀՀ Ոստիկանությունը խոչընդոտում է ՀՀ նախագահի աշխատավայր ընթացող`«Մենք ենք մեր երկրի տերերը» նախաձեռնության երթին:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են նախագահին փոխանցել իրենց պահանջը, բայց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ նրանց գործողություններն անօրինական են: «Նախագահի նստավայրում տեղի են ունենում արձանագրային միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին, իսկ հանրահավաքը թույլատրված չէ»,-հայտարարել է նա: Նա նաև հայտարարել է, որ ոստիկանությունը պատրաստ է ուղեկցել 20-30 հոգուց բաղկացած խմբին, որը կարող է  փոխանցել պահանջ-նամակը:

 

Ցուցարարները պահանջում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՊՆ Գլխավոր շտաբի ղեկավար Յուրի Խաչատուրովի ու նրա տեղակալ Հայկազ Բաղրամյանի անհապաղ հրաժարականները, որոնց «հանցավոր անգործությունը», նրանց կարծիքով, բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ 4-օրյա պատերազմում: Բացի այդ, ցուցարարները նախագահից պահանջում են ձեռնպահ մնալ մի Փաստաթղթի ստորագրումից, որով սպառնալիքի տակ են դրվում Արցախի շուրջ տարածքները և ստատուս-քվոն: «Պահանջում ենք նաև, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարեն խաղաղապահների տեղաբաշխման և տարածքային զիջումները անընդունելիության մասին ղարաբաղյան կարգավորման հարցում»,-նշել է ակցիայի մասնակիցները:

 

Նախաձեռնության ներկայացուցիչները պահանջում են նաև, որպեսզի կառավարությունը շտապ ֆինանսական օգնություն տրամադրի զոհված զինծառայողների ընտանիքներին, 30 հազար դոլարի սահմաններում, իսկ վիրավորներին` 5 հազար դոլար: Բացի այդ, նրանք պահանջում են նաև, որպեսզի քաղաքական գործիչները, օլիգարխները և պատգամավորները բյուջեին վճարեն 5 մլն.դոլար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles