Բաքուն արձագանքել է Հունաստանի և Լատվիայի խորհրդարանի անդամների Լեռնային Ղարաբաղ այցին:
Ադրբեջանի ԱԳՆ-ը, մասնավորապես, սադրանք է անվանել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիի և Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի Արցախ կատարած այց: Ինչպես Trend-ին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, ՙՀունաստանում և Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունները, ելնելով երկրների միջև բարեկամական հարաբերություններիվ, ադրբեջանական կողմի դժգոհությունը կհայտնեն Հունաստանի և Լատվիայի համապատասխան կառույցներին՚,- հայտարարել է Հաջիևը:
Նշենք, որ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն Արցախ են մեկնել՝ հակամարտության գոտում էսկալացիայից հետո տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: ԼՂՀ-ում խորհրդարանականները հանդիպել են երկրի ղեկավար Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ում հետ մանրամասն քննարկել են իրավիճակը հակամարտության գոտում: