Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ գոյություն չունի

$
0
0

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ, կամ այսպես կոչված «Լավրովի նախաձեռնություններ», գոյություն չունի: Այս մասին ապրիլի 9-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

 

«Կան ԵԱՀԿ ՄԽ նախաձեռնությունները, մի քանի տարբերակով, բայց բոլորն էլ հիմնված են  հելսինկյան երեք սկզբունքների վրա (ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում-Խմբ.), ինչպես նաև հիմնված են վեց տարրերի վրա, որոնցից երկուսը վերաբերվում են տարածքների վերադարձին և Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը»,-նշել է նա: Պոպովը հատուկ ընդգծել է, որ այդ երկու տարրերն ընդհանուր միասնություն են, որոնց չի կարելի տեղադրել հաջորդականությամբ`իրար ետևից: Նա նաև հավելել է, որ «մյուս տարրերը ենթադրում են`փախստականների վերադարձը, կարգավիճակի սահմանումը և միջանցքի լայնությունը (Լաչինի միջանցք – Խմբ.) Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև խաղաղապահների տեղակայման հնարավորությունը, բայց`խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»:

 

Նշենք, որ ապրիլի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման պայմանագրի բոլոր բաղադրիչներն արդեն գտնվում են սեղանի վրա: «Հարցն արդեն նրանում չէ, թե ինչպես տեղաբաշխել այդ բաղադրիչները, բանը ձևակերպումների մեջ է, մենք շատ մոտ ենք կարգավորմանը»,-նշել էր նա: Նրա խոսքով, պայթյունավտանգ իրավիճակի պատճառով բոլոր կողմերի շահերից է բխում ջանքերի գործադրումը հակամարտության քաղաքական կաարգավորման ուղղությամբ: Նա կրկին նշել էր շփման գծում վստահության մեխանիզմենրի ստեղծման անհրաժեշտությունը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles