Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կանխատեսում. Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման փորձն աղետալի կլինի Կովկասում ռուսական քաղաքականության համար

$
0
0

Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման փորձն աղետալի կլինի հայ-ռուսական հարաբերությունների և Կովկասում ռուսական քաղաքականության համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ՚ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի /Ստեփանակերտ/ տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:

 

ՙԶորքեր մտցնելու փորձը թշնամաբար կընդունվի Հայաստանի գրեթե ողջ բնակչության կողմից՝ բացառությամբ մի քանի օլիգարխների և ֆունկցիոներների /բնակչության 1%-ը/: Ծրագրի իրականացմանը ձեռնամուխ լինելու փորձերն անմիջապես կապակայունացնեն Երևանում հայկական իշխանութունը: Ստեփանակերտում առաջին փուլում ավելի բարդ կլինի, քանի որ պատերազմ է գնում, և հեռացնել իշխանությանը, որը համաձայնել է նման քայլի, շատ բարդ կլինի: Չնայած չեմ կարծում, թե Արցախի իշխանությունները կարող են նման քայլի գնալ: Նրանք ինքնասպաններ չեն: Արցախցիների թափած արյունը դեռ չի չորացել, և ոչ ոք թույլ չի տա այդպես տնօրինել նրանց հաղթանակի պտուղները՚,- նշել է նա: 

 

Այդ սցենարի իրականացման փորձերի հետևանքը, ըստ վերլուծաբանի, Ստեփանակերտի, Երևանի և հայկական իշխանության ապակայունացումը կլինի: Սակայն, փոքր-ինչ այլ հետևանքներով, քան ակնկալում էին պլանավորողները, քանի որ բոլորովին վերջերս ականատես եղանք  ոչ ստանդարտ արձագանք ընտրելու հայության կարողությանը:

 

Արզումանյանի խոսքով, անհրաժեշտ է լրջորեն հաշվարկել նման սցենարները՝ Ուկրաինայում Մոսկվայի իռացիոնալ պահվածքի լույսի ներքո: Դա նշանակում է, որ հայությունն իրավունք չունի բացառելու Հայաստանում իրավիճակի սրմամբ շահագրգռված ՙԿրեմլի աշտարակների՚  գոյության տարբերակը:

 

ՙԱյն, որ Սարգսյանը կորցնում է իշխանությունը և հերթական ՙյանուկովիչը՚ դառնում, տասներորդական հարց է: Մեզ համար գլխավորն այն է, որ մենք կորցնում ենք մեր պետականությունը: Իսկ արցախյան հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելու մտադրությունը, հայկական շիկացած  հասարակական մթնոլորտի պայմաններում, նշանակում է հայկական իշխանության ապակայունացում, Ռուսաստանի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքի և Ռուսաստանի ու ռուսական զորքի նկատմամբ առելության ալիքի առաջացում՚,- նշել է վերլուծաբանը:

 

Արզումանյանը համոզված է, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք մտադիր են նման սցենար իրականացնել, ինչը կհանգեցնի հայկական իշխանության տապալման: Ինչից հետո հայ ժողովուրդը և հայությունը երկիրը դուրս կբերի արդեն ոչ թե ռազմական, այլ՝ քաղաքական աղետից: ՙԵրբ ամեն ինչ ավարտվի, Հայաստանում արդեն Ռուսաստան չի լինի: Լավագույն դեպքում նրանք կհասցնեն վաճառել իրենց ակտիվները: Թեև մտածում եմ, որ դրանք կազգայնացվեն նոր իշխանության կողմից: Այս ամենից եզրակացությունը մեկն է՝ հարկավոր է խելքի բերել Մոսկվայում նրանց, ովքեր նման սցենարի են դրդում ղեկավարությանը՚,- ամփոփել է վերլուծաբանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles