Մարտի 19-ին՝ 12:15-ի դրությամբ, չեղարկվել է Երևանից Դոնի Ռոստով և Սոչի, ինչպես նաև հակառակ ուղղությամբ 8 չվերթ:
Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց՚ միջազգային օդանավակայանի կայքից, չեղարկվել են «Դոնավիա՚ ընկերության Դոնի Ռոստով թռչող D9 5331 չվերթը և «Աէրոֆլոտ՚ ընկերության Ռոստով թռչող SU 5331 չվերթը, ինչպես նաև «Դոնավիայի՚ Ռոստովից Երևան D9 5330 չվերթը և «Աէրոֆլոտ՚ ընկերության SU 5330 չվերթը: Բացի այդ, եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել են Երեւան-Սոչի և Սոչի-Երեւան չվերթները՝ Չոչի մեկնող «Աէրոֆլոտ՚ ընկերության SU 5367 և «Դոնավիայի՚ D9 5367 չվերթները և Սոչիից Երևան «Աէրոֆլոտի՚ SU 5366 և «Դոնավիայի՚ D9 5366 չվերթները:
Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում այսօր՝ Մոսկվայի ժամանակով 3:50-ին, Դուբայից ժամանող ՙԲոինգ 737-800՚ ինքաթիռը վատ տեսանելիության պայմաններում, չկարողանալով վայրէջք կատարել թռիչքուղու վրա, վայր է ընկել: ՙՆախնական տեղեկությունների համաձայն, օդանավում 61 մարդ է գտնվել (55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ/, բոլորը զոհվել են՚,- հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը: Դոնի Ռոստովում ավիավթարի երկու վարկած է առաջ քաշվում՝ եղանակային վատ պայմանների պատճառով օդաչուների սխալ կամ տեխնիկական անսարքություն: