Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղին ռուսական զենք մատակարարելու անընդունելիության մասին

$
0
0

Բաքվի նոտայի բովանդակությունը կայանում էր նրանում, որ Ռուսաստանին խնդրվում է Հայաստանին զենք մատակարարելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ զենքը չպետք է հայտնվի Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ հարզացրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամեդյարովը, մեկնաբաբելով բողոքի նոտայի բովանդակությունը, որը Բաքուն ուղղել էր Մոսկվային:

 

«Սա նման բովանդակությամբ առաջին նոտան չէ: Մի կողմից, Ռուսաստանը հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահ, իսկ մյուս կողմից, մենք ընդունում ենք, որ ցանկացած պետություն զենք մատակարարելու իրավունք ունի այն երկրին, որին համարում է անհրաժեշտ: Բայց նման մատակարարումներում առկա է վերջնական սպառողի գործոնը: Եթե վերջնական սպառողը լիներ Հայաստանը, ապա հարցը դուրս չէր գա Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներից: Իսկ երբ այդ զենքը հայտնվում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», ապա դա արդեն բոլորովին այլ բան է»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

 

Նրա խոսքով, հենց դրանում է կայանում բողոքի նոտայի բովանդակությունը: Ըստ Մամեդյարովի, «հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, «օկուպացված տարածքներում» ռուսական զենքի ներկայությունում ամբողջովին բացակայում է տրամաբանությունը»: Նրա խոսքով, ՌԴ ԱԳՆ-ում ճիշտ են ընկալել փաստաթղթի տոնը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող 200 մլն.դոլարի վարկային պայմանագրի շրջանակներում զենքի վաճառքի վերաբերյալ հրապարակումներից հետո Բաքուն Մոսկվային բողոքի նոտա էր ուղղել: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այդ փաստը, հայտարարել էր, որ Ռուսատսանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ փաստաթղթի իսկական տարբերակը չի ստացել, այլ ունի միայն կրկնօրինակը, որն ստացել է այս տարվա փետրվարի 24-ին:

 

Նա նաև ընդգծել էր, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ունի դաշնակցական հարաբերություններ, զարգացնում է նաև ռազմական և ռազմա-տեխնիկական հարաբերությունները, որը կատարում է թափանցիկ և բաց, չթաքցնելով ոչինչ: «Հուսով ենք, որ այդ փաստն ըմբռնումով կընկալվի Ադրբեջանում: Ընդ որում, Հայաստանի և բարեկամական Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարումները մեր կողմից իրականացվում են, հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությամբ: Զենքի մատակարարման հարցերում Ռուսաստանն անշեղորեն պահպանում է իր վրա վերցրած միջազգային պարտավորությունները, գործում է արտահանումային վերահսկողության ազգային համակարգի կոշտ շրջանակներում, որոնք ամրագրված են ՌԴ դաշնային օրենսդրությամբ և համապատասխան օրենենսդրական ակտերով»,-հայտարարել է նա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles