Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լեռնային Ղարաբաղում զոհվել է զինշառայող Հովհաննես Հարությունյանը

$
0
0

 Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների:

 

Մարտի 17-ին, ժամը 17: 30-ի սահմաններում, ՊԲ հարավայինն ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացելՊԲ զինծառայող, 1997 թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles