Դժվար է խոսել Թուրքիայի մասին`ինչպես մի երկրի, որն ինչ-որ բան կորցնում է: Թուրքական հանրապետության կազմավորման հարյուրամյակին այդ պետությունը մտադիր է տնտեսական և աշխարհաքաղաքական առումով աշխարհի ամենազարգացած երկրների տասնյակի մեջ մտել, առցանց հարցազրույցի շրջանակներում այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Աթաևը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
ՙԻնչ վերաբերում է Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի գործընթացների վերահսկողությունը կորցնելուն, Սիրիայի իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան ոչ մի կերպ չի կարող հաշտվել այդ կարգավիճակի կորստի հետ: Վերջերս մեր ինստիտուտում էր գտնվում Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը, ով նշեց թուրքական ապակառուցողական ազդեցությունն արաբական այդ հանրապետությունում, որը փաստորեն Ռուսաստանի միակ դաշնակիցն է մնացել տարածաշրջանում՚,-նշել է նա: Այս առնչությամբ ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ գերտերությունների ժնևյան համաձայնագրերը ոչ մի կերպ խաչ չեն դրել Թուրքիայի ճիգերի վրա: ՙԸնդհակառակը, դրանք խթանել են թուրքական արտաքին քաղաքական միտքը`հղանալու նոր նախաձեռնություններ, որոնց մասին, կարծում եմ, մոտ ժամանակներս, կիմանանք՚,- ընդգծել է փորձագետը:
Մեկնաբանելով վերջին ամիսներին Իրանի շուրջ իրավիճակի փոփոխությունները` Աթաևը նշել է, որ եթե այդ երկիրն Ամերիկայի №1 թշնամուց վերածվի բավականին լոյալ պետության, դա լավագույնս կանդրադառնա Հարավային Կովկասի երկրների վրա: Այդ դեպքում ԱՄՆ-ը արդեն այդ երկրները որպես տարանցիկ գոտի չի դիտարկի Իրանի դեմ իրական ռազմական գործողության դեպքում: