Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՌՌՀԻ փորձագետ. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կամրապնդի Ռուսաստանի դիրքերը Հայաստանում և Հայաստանի դիրքերը Ռուսաստանում

$
0
0

  Կայսերական Ռուսաստանի ժամանակներից ի վեր Հայաստանը  հիմնական ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական սահման է, ուստի Ռուսաստանի հզորացումը երկրի ռազմաքաղաքական հզորության օրինաչափ արդյունք է: Սակայն այստեղ կարևոր է մեկ առանցքային պահ. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ դաշնակիցներից մեկի հզորացումն ամրապնդում է մյուսի դիրքերը: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Աթաևը` առցանց հարցազրույցի շրջանակում պատասխանելով Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ամրապնդմանն առնչվող ԱրմԻնֆոյի հրացին:

 

«Ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական հանգամանքների պայմաններում Ղարաբաղի շուրջ առկա իրադրության պահպանումն արդեն մեծ հաջողություն է: Այո, դա կայուն անկայունության վիճակ է, սակայն առայժմ այլ ելք չկա: Եվ առայժմ ինչ-որ ժամանակ դա պահպանելու համար կարկավոր է Մոսկվայի դիրքորոշումը: Եվ այն կա: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը, անպայման, Հայաստանում Ռուսաստանի դիրքերն ամրապնդող գործոն է, և նշեմ` Ռուսաստանում Հայաստանի դիրքերն ամրապնդող գործոն: Այդ պատճառով, այստեղ առկա է  բացառապես փոխշահավետ համագործակցություն», - նշել է փորձագետը:

 

Միևնույն ժամանակ Աթաևը նշել է Մաքսային միությանն Ադրբեջանի անդամակցության օբյեկտիվ նախադրյալնեիր առկայությունը` հաշվի առնելով Ռուսաստանի հետ այդ երկրի հաստատուն առևտրատնտեսական հարաբերությունները: Փորձագետն ընդսմին ընդգծել է, որ այդ միությանը Բաքվի անդամակցության խնդիրն այն է, որ ածխաջրածինների վաճառքի հաշվին Հարավային Կովկասի այդ պետությունը դարձել է կայուն տնտեսական աճ ապահովող տարածք: Համապատասխանաբար, եթե Ադրբեջանը նույնիսկ ինտենսիֆիկացնի այդ բանակցային գործընթացը, ապա ՄՄ-ին նրա մասնակցությունը թելադրված կլինի առավելապես քաղաքական բաղադրիչով: «Այն պայմաններում, երբ ՄՄ դառնում է հրապուրիչ անդրպետական նախագիծ, դա միանգամայն իրատեսական է: Եթե Թուրքիան և Հնդկաստանը հայտարարում են այդ մասին, ապա ինչու Ադրբեջանը չի կարող», - ամփոփել է Աթաևը:

 

Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են  Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles