Ադրբեջանը կոչ է անում ակտիվացնել բանակցությունների սեղանին գտնվող առաջարկների շուրջ աշխատանքը՝ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոն փոխելու նպատակով: Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
ՙՀայկական զինված ուժերի դուրսբերումն ՙադրբեջանական տարածքներից՚ կարող էր վերացնել լարվածությունը, նպաստավոր հող ստեղծել բանակցութունների ճանապարհով հակամարտության կարգավորման համար: Ցավոք, Հայաստանն ավելի քան 20 տարի չօգտվեց այդ հնարավորությունից՚,- նշել է նախարարը:
Ինչպես նշել է Մամեդյարովը, զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն իրականում երբեք չեն դադարել, և պատերազմն արդեն շարունակվում է ավելի քան 20 տարի:
ՙԵվ դրա գլխավոր պատճառը Հայաստանի զինված ուժերի առկայությունն է ՙԱդրբեջանի օկուպացված տարածքներում՚, առանց դրանց դուրբերման խաղաղութան ապահովման մասին չի կարելի խոսել՚,- համոզված է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: