Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի հետ Ռուսաստանի հետագա հարաբերությունների վրա:
Ռուսաստանի համար Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կայունությունն իրոք կարևոր է, սակայն կառավարող ուժերի հաղթանակը հանրաքվեում միայն անուղղակիորեն է ազդում դրա վրա` չլուծելով նման հաղթանակի և նման կայունության տևականության հարցը: Ու նաև հանրաքվեի արդյունքները` դեմ ձայների մեծ տոկոսը, դրան չմասնակցած զգալի ընտրազանգվածը, ենթադրվող խախտումները, այնքան համոզիչ չեն, որպեսզի կարելի լինի խոսել Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակի մասին: Այլ բան է, որ հանրաքվեն հերթական անգամ ցույց տվեց Հայաստանի ընդդիմության թուլությունը, ավելի ստույգ` դրա կառուցվածքավորված ուժերի, ճանաչված առաջնորդների և այլընտրանքային ծրագրի, երկրի ապագայի համար այլընտրանքային նախագծի բացակայությունը:
Ռուսաստանի համար, անշուշտ, այդպես ավելի հեշտ է, քանի որ ընդդիմադիր ուժերի հետ «աշխատել», Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, չի կարողանում: Այդ պատճառով Մոսկվան այսուհետև էլ հարաբերությունները կկառուցի գործող իշխանության հետ` վեերացարկվելով հանրության շրջանում դրա ցածր վարկանիշից: Իշխանությունն, իր հերթին, ապավինելով Մոսկվայի աջակցությանը, ավելի շուտ, անգործության կմատնվի, և իզուր, քանի որ հայ հասարակության բողոքի ներուժը մեծ է, և նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալը միայն ժամանակի հարց է:
Գոյությունունիվարկած, ըստորիՀայաստանիսահմանադրականբարեփոխումներըպայմանավորվածէինայդթվում՝ՙարևմտյանպատվերով՚, ինչըհեռահարնպատակներէհետապնդել՝բնականաբարՌուսաստանինհակասող: Որքանո՞վէհիմնավորնմանվարկածը:
Կարծում եմ, որ Արևմուտքը, ընդհանուր առմամբ, այժմ Հայաստանով զբաղվելու ժամանակ չունի, որը, ինչպես և ողջ Հարավային Կովկասը, նրա գերակայությունների ցանկում չէ, թեև դա չի նշանակում, թե Վաշինգտոնում և Բրյուսելում անտարբեր են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Երևանում: Այժմ Սարգսյանը միևնույն աստիճանի ձեռնտու է Մոսկվային, ինչպես և, գործնականում, ցանկացած իշխանություն հետխորհրդային տարածքում, ինչպես նաեւ` Արևմուտքին:Արևմուտքը չի կարող Ռուսաստանից լիովին «պոկել» Հայաստանը, թեկուզ այն պատճառով, որ ծագում է երկրի անվտանգության երաշխիքների հարց: Եվ, բացի այդ, Հայաստանը Ուկրաինա չէ: Խաղադրույքներն այստեղ այնքան էլ բարձր չեն: Բայց Ռուսաստանն էլ չի ցանկանում և չի կարող «պոկել» Հայաստանն Արևմուտքից: Երևանն այժմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև կամրջակներից մեկն է, և Մոսկվայում դա հասկանում են:
Հայտնի է, որ Հայաստանը շարունակում է ձգտել ՙԱրևելյան գործընկերության՚ շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ԵՄ հետ համագործակցության հետագա ամրապնդմանը: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եվրահեռանկարները:
Ակնհայտ է, որ երկամյա դադարից հետո ԵՄ մի կողմ է թողել տարակուսանքը և վերջնականապես «կամ` կամ» պարադիգմայից անցել «և` և»-ին: Այսինքն, Երևանը, ինչպես այժմ կարծում են Բրյուսելում, կարող է ԵՄ հետ համագործակցությունը համատեղել եվրասիական ինտեգրացիոն միավորումներին մասնակցկության հետ: Երևանն ի սկզբանե հենց դա էր ցանկանում: Մոսկվան, ինչը կարևոր է և ակնհայտ, նույնպես դեմ չէ իրադարձությունների նման զարգացմանը: Ըստ երևույթին, դարձյալ` Երևանը որպես Ռուսաստանի և ԵՄ միջև «կամրջակ» տեսնելու նախանշված ձգտման պատճառով: Այդպիսով, Հայաստանի` երկու բևեռների միջև հաշվեկշռման շատերի համար պարսավելի քաղաքականությունն այս անգամ իր պտուղներըհ տվեց: Ակնհայտ է, որ գլխավորն այստեղ Հայաստանի և ԵՄ միջև գովազդված ազատ առևտրի «խորը և համապարփակ» գոտին չէ: Հայաստանը կարող է առաջարկել ապրանքների և ծառայությունների շատ աննշան ծավալ և ԵՄ համար չափազանց փոքր շուկա: Այդ լույսի ներքո կան ավելի կարևոր բաներ, մասնավորապես, էներգետիկան, տրանսպորտը, ստանդարտները, հարևանների հետ փոխհարաբերությունները, տվյալ դեպքում` Վրաստանի հետ, որը ԵՄ հետ ասոցացման շուրջ համաձայնագիր է ստորագրել: Հնարավոր է նաև վիզային ռեժիմի պարզեցում, թեև այժմ, Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքի սրումից հետո, այդ հարցը կլուծվի ավելի դանդաղ: Եվրամիությունը վիթխարի բյուրոկրատական կառույց է, և այդ պատճառով նույնիսկ Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսելու հարցը լուծվում էր ամբողջ երկու տարի: Այստեղ արագ ճեղքումներ ակնկալելու հարկ չկա: Եվ, անշուշտ, տեսանելի ապագայում հետխորհրդային տարածքի երկրների ԵՄ անդամակցության ոչ մի հեռանկար չկա, բացի Մոլդովայից:
Դեկտեմբերի 8-ին Կրասնոդարի երկրամասից Հայաստանում տեղակայված ՙԷրեբունի՚ ռուսական ավիաբազա է ժամանել 7 ժամանակակից հարվածային ուղղաթիռ: Մինչև տարեվերջ ավիաբազա կտեղոփոխվի ուղղաթիռների ևս մեկ խմնաքանակ: Արդյո՞ք Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը պայմանավորված է միայն Թուրքիայի հետ հարաբերությունների սրմամբ:
Չեմ կարծում, որ ՙԷրեբունի՚ ավիաբազայի ուժեղացումը կապված է միայն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սրացման հետ: Թեև, իհարկե, հայ-թուրքական սահմանի ամրապնդումն այդ պայմաններում միանգամայն արդարացված է: Կարծում եմ՝ պետք է հիշել է նաև Թուրքիայում քրդական հարցի սրացման և ՙԻսլամական պետության՚ կողմից սպառնալիքի մասին, չէ որ Հայաստանը մտնում է այն գոտու մեջ, որն այդ ՙխալիֆաթը՚ իրենն է համարում:
Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող վտանգին՝ տվյալ պահին ռուսական զինված ուժերի գլխավոր գործառույթը Հայաստանում ոչ թե Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական սադրանքներին հակազդելն է, այլ՝ թուրքական գործոնի չեզոքացումը: Հայաստանը վարժվել է ՙերկու կրակի արանքում՚ գտնվել, նման իրավիճակ էր 1990-ական թթ. սկզբին: Այդ ժամանակ Հայաստանը և Ռուսաստանն արժանապատվորեն դուրս եկան դրանից: Այժմ, իհարկե, Ադրբեջանն ավելի ուժեղ է՝ չնայած երկրի տնտեսությունում ճգնաժամային երևույթների խորացմանը, բայց Ռուսաստանն էլ ավելի ուժեղ ու ինքնավստահ է դարձել: Այդ պատճառով ռազմական ներկայության ամրապնդման գործընթացը բարեկամ Հայաստանում շարունակական կլինի:
Ռուսական ռմբարկուի խոցման հետ կապված իրավիճակում Բաքուն անվերապահորեն պաշտպանեց Անկարայի դիրքորոշումը, ինչը հերթական անգամ փարատեց ռուս-ադրբեջանական դաշնակցության առնչությամբ պատրանքները: Ինչպե՞ս եք պատկերացնում Մոսկվայի և Բաքվի միջև հետագա հարաբերությունները:
Ռուս-ադրբեջանական դաշնակցության առնչությամբ Ռուսաստանում պատրանքներ ունեն ընդամենը մի քանի կողմնապահ կամ անհեռատես փորձագետ: Ըստ որում, հնարավոր է, նույնիսկ ոչ թե Բաքվի, այլ նաև Ադրբեջանում իրենց շահերը հետապնդող ռուսական կամ նույնիսկ միջազգային բիզնեսի պատվերով աշխատողները: Իրականում Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են առաջին հերթին փոխշահավետ տնտեսական կապերը: Անվտանգության շահերը /Կասպիայում անվտանգության ապահովման հարցում փոխադարձ շահագրգռվածությունից բացի/, արտաքին քաղաքական և ինտեգրացիոն գերակայությունները, վերջապես, քաղաքակրթական վեկտորը /ռուսական ժողովրդավարության բոլոր թերություններով հանդերձ՝ մեզ մոտ հնարավոր չէ ՙժառանգական մոնարխիա՚՝ հայր և որդու ցմահ նախագահության տեսքով/ Ռուսաստանի և Ադրբեջանի մոտ չեն համընկնում: Անկարայի և Բաքվի հարաբերություններն ավելի բարդ են, քան կարող է առաջին հայացքից թվալ: Երկրների առջև ծառացած են շատ բաներում համանման մարտահրավերներ՝ արմատական իսլամիզմի սպառնալիքը, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի կառավարող ընտրախավերը համարժեքորեն պատասխանել այդ մարտահրավերներին ի վիճակի չեն: Բայց Անկարային դուր չի գալիս տարածաշրջանային աաջատար դառնալու Ադրբեջանի ձգտումը, նրանց շահերը կարող են չհամընկնել, օրինակ՝ Վրաստանում: Բացի այդ, Թուրքիային դուր չեն գալիս նավթագազային գործոնը՝ որպես շանտաժի միջոց օգտագործելու Բաքվի փորձերը: Այդ պատճառով այստեղ կարելի է խոսել անհավասարակշիռ գործընկերության, այլ ոչ թե ՙավագ և կրտսեր եղբոր՚ հարաբերությունների մասին: Սակայն, պետք է հաշվի առնել, որ եթե օգտվելով եվրասիական տարածաշրջանում ստեղծված քաոսից՝ Բաքուն, այնուամենայնիվ, խոշորամասշտաբ ռազմական արկածախնդրության դիմի ղարաբաղյան հակամարտության գոտում, Մոսկվայի համար այդքան էլ հեշտ չի լինի ընդունել այն որոշումը, որը պետք է ընդունի՝ հաշվի առնելով Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները: Թեև չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը մոտ ժամանակներս հնարավոր է: Բացի այդ, այստեղ պետք է խոսել բազմանկյունու մասին՝ հաշվի առնելով Իրանի և, համապատասխանաբար, ռուս-իրանական գործընկերության կարևոր գործոնը:
Ղարաբաղում զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են մարդիկ զոհվել: Այս պայմաններում ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպե՞ս եք պատկերացնում դրա հեռանկարները և Ռուսաստանի դերի մեծացման հեռանկարներն այդ հակամարտության կարգավորման գործում:
Նախապատրաստվող Սարգսյան-Ալիև հանդիպման առնչությամբ ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում, թեև ստեղծվող լարված իրավիճակում ցանկացած հանդիպում, անշուշտ, արդեն լավ է: Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար մարդային զոհերի, մասնավորապես, Ղարաբաղի դիրքերի վերջին տանկային գնդակոծության ֆոնին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկար նույնպես չեմ տեսնում:
Միակ բանը, ինչին այժմ կարող է և պետք է ձգտի Մինսկի խումը կողմերի շփման գծում իրավիճակի կայունացումն է, սադրանքների դադարեցումը, հրադադարի ռեժիմի նկատմամբ իրական վերահսկողույթունը և դրա խախտման դեպքում մեղավոր կողմի միանշանակ որոշումը: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել դիտորդների մշտապես գործող և մասշտաբային ինստիտուտ: Ռուսաստանի համար առավել հեռանկարային է թվում տարածաշրջանում ՌԴ զգալի մասնակցությամբ խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագրի մշակումը, սակայն, ոչ մի դեպքում` միայն ռուսական և, դարձյալ, անվտանգության ապահովումն ու միջադեպերի դադարեցումը: Եվ միայն անվտանգության կայուն վիճակի հաստատումից հետո կարելի կլինի մտածել հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերի մասին: Սակայն դա շատ հեռավոր ապագայի հարց է: