Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՅԴ. Գլխավորը, որ հանրաքվեի արդյունքների նկատմամբ դժգոհությունը չբերի մարտի 1-ի կրկնությանը

$
0
0

Գլխավորը, որ հանրաքվեի արդյունքների նկատմամբ դժգոհությունը չբերի մարտի 1-ի կրկնությանը: Լրագրողներին նման կարծիք է հայտնել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

 

«Ես տեսնում եմ հանրաքվեի արդյունքների նկատմամբ մեր խորհրդարանական գործընկերների առաջին արձագանքը: Հուսով եմ, որ նրանց պայքարը դուրս չի գա սահմանադրական կարգի շրջանակներից: Մենք նրանց բոլորովին էլ կոչ չենք անում հրաժարվել պայքարից, բայց այն պետք է լինի իրավական դաշտի շրջանակներում: Կարծում եմ, որ «ոչ»-ի կողմնակիցները պետք է ունենան այն խախտումների վերաբերյալ փաստերը, որոնց մասին խոսում են»,-նշել է Մինասյանը:

 

Նա գտնում է, որ գոյություն ունեցող խախտումները չեն ունեցել այնպիսի բնույթ կամ մասշտաբներ, որպեսզի անդրադառնան հանրաքվեի արդյունքների վրա: Նրա խոսքով, 50.5% մասնակցությունը լիովին նորմալ և տրաբանական ցուցանիշ է, արդյունքների վրա չկասկածելու համար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles