Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հանրապետական. Սահմանադրական ռեֆորմների վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունները հիշեցնում են Սիրիայի վերաբերյալ ռազմական տեղեկությունները

$
0
0

 Սահմանադրական ռեֆորմների վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունները հիշեցնում են Սիրիայի վերաբերյալ ռազմական տեղեկությունները, բայց երբ գնում ես այդ հաղորդագրությունների հետքերով, պարզ է դառնում, որ դրանց տակ ոչինչ չկա: Դեկտեմբերի 6-ին «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը:

 

«Մեն կսպասենք քվեարկության արդյունքներին: Միայն այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն կներկայացնի առաջին արդյունքները, կարելի է անելի որևէ վերլուծություն»,-վստահ է հանրապետականը:

 

Նա նաև նշել է, որ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի ընտրություններն ընթանան ազատ և արդար մթնոլորտում: Նրա խոսքով, այդ մասին էր վկայում նաև այն իրավւիճակը, որը կարելի էր տեսնել հանրապետությունում:

 

Սահակյանը նշել է նաև, որ ընդդիմության հաղթանակի հիմնական խոչընդոտն այն է, որ նրանք ի վիճակի չեն միավորվել:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles