Դեկտեմբերի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից, փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Երևան-Սևան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները: ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: