Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Հայ Դատը» ԱՄՆ-ին կոչ է անում ԼՂ հակամարտության գոտում կիրառության մեջ դնել Ռոյս-Էնգել առաջարկը

$
0
0

Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակած կրակոցի հետևանքով երկու հայ զինծառայողի սպանությունը հերթական ահազանգն է նրա, որ ԱՄՆ ղեկավարությունը պետք է կիրառության մեջ դնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագիրը` ուղղված նմանօրինակ միջադեպերի վերացմանը: Այս մասին տեղեկացրել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

 

Հաղորդագրոթւյան մեջ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը նշել է, որ Ադրբեջանցի դիպուկահարների կողմից Արցախի երկու զինծառայողների սառնարյուն սպանությունը հստակորեն ընդգծում է ԱՄՆ ղեկավարության կողմից Ռոյս-Էնգել առաջարկի անհապաղ ընդունումը` «հանուն կյանքերի փրկության և պատերազմի կանխարգելման»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և կոնգրեսական Էլիոթ Էնգելը ղարաբաղյան հակամարտության կարտգավորմանը հասնելու նպատակով ստորագրահավաք էին կազմակերպել, դիմելով նաև նախագահ Օբամայի վարչակազմին, որում կոչ են անում դադարեցնել արհեստական անկողմնակալությունը և առաջարկում ակտիվացնել խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև հակազդել բռնության իրական մեղավորի, այսինքն, Ադրբեջանի վրա: Նշված է, որ կոնգրեսականներն իրենց նամակում կոչ են արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles