Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևանը խստորեն դատապարտում է Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունները

$
0
0

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ: «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է», - ասվում է Նալբանդյանի հայտարարությունում։

 

Նոյեմբերի 13-ին Փարիզի մի քանի շրջաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ: Երեք պայթյուն է որոտացել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անմիջապես տարհանել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Միաժամանակ ահաբեկիչների խումբը պատանդներ է վերցրել Փարիզի Bataclan համերգասրահում, որտեղ այդ պահին ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք-խմբի համերգը: Երկրի իշխանությունները որոշել են գրոհ իրականացնել հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով:

 

Վերջին տվյալների համաձայն, Փարիզում ահաբեկչական գործողությունների հետևանքով աոհվ ել է 153 մարդ: Ֆրանսիայի իշխանությունների հաղորդմամբ, 112 մարդ զոհվել է Bataclan համերգասրահում: Գրոհի ընթացքում ոչնչացվել է 4 ահաբեկիչ: Ականատեսները պատմել են, որ հարձակվողները հրաձգության ժամանակ գովաբանել են Ալլահին և բղավել. «Սա` Սիրիայի համար»: Ինչպես հաղորդել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, ահաբեկչական գործողություններն իրականացվել են գրեթե միաժամանակ` վեց տարբեր կետերում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles