Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Polymetal ընկերությունն ավելացրել է իր մասնաբաժինը Լիճքվազ հանքավայրում, հասցնելով այն 100 տոկոսի

$
0
0

Polymetal International plc ընկերությունն ավելացրել է իր մասնաբաժինը Հայաստանի հարավում գտնվող Լիճքվազ հանքավայրում, հասցնելով այն 100%-ի, ասված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Պոլիմետալը ձեռք է բերել Հայաստանի հարավում գտնվող Լիճքվազ հանքավայրի սեփականատեր հանդիսացող ընկերության լրացուցիչ 75% բաժնետոմսերը, իր մասնաբաժինը 25%-ից հասցնելով 100%-ի: Գործարքի արդյունքում 1 084 853 սեփական բաժնետոմսերի դիմաց վճարվել է 9.7 մլն.դոլար (համալրված բաժնետիրական կապիտալի 0..26%-ը): Մասնաբաժինը մինչև 100% հասցնելու մասին որոշումն ընդունվել է երկարաբանահետախուզական հորատումների դրական արդյունքների հիման վրա, որոնք իրականացվում էին 2015 թվականի դաշտային սեզոնի ընթացքում: «Հորատման աշխատանքներն ավարտվել են: 70 երկարաբանահետախուզական հորանցքերում փորվել է ընդամենը 15 800 մետր, արդեն ստացվել են 20 հորատանցքերի վերլուծական հետազոտությունների նմուշարկումների արդյունքները (նմուշարկումների ընդհանուր թվի մոտ 25%-ը): Առաջին ստացված տվյալների հիման վրա ընտրվել է 9 բալանսային հանքավայրային կտրվածք, ոսկու 6.4 գ/տոննա պարունակությամբ, որն ունի 4.5 մետր իրական հզորություն»,-ասված է Պոլիմետալի հաղորդագրության մեջ: 2016 թվականի 2-րդ կիսամյակում ընկերությունը մտադիր է ամբողջովին մշակել 2015 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքները, պատրաստվելիք զեկույցում գնահատելով հանքային ռեսուրսները` ըստ JORC-ի:

 

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտ գտնվող Լիճքվազ հանքավայրը Երևանից 380 կմ դեպի հարավ է։ Այդ տարածաշրջանն ունի զարգացած ենթակառուցվածք (հոսանք, ջուր, կացարան) և որակյալ աշխատուժի հասանելիություն։ Հանքավայրի պատմական գնահատականի համաձայն` առաջարկվող ռեսուրսները կազմում են 2,4 մլն տոննա հանքաքար 6.9 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում է մոտ ոսկու 0.6 մլն ունցիայի, որը համարժեք է 18.7 տոննային: Հանքավայրը կիսաուղղահայաց գոտիների և անդեզիտում գտնվող 4-5 մետր հզորությամբ` դեպի արևմուտք տարածվող երակների թանձրուկների շարք է։ Համակարգի երկարությունը կազմում է տարածմամբ 800 մետր և հյուսիսում պատված է սառցաբեկորային կուտակումներով։ Լիճքվազը Միջերկրածովյան գոտու (Թետիս) մասն է, և, Ընկերության կարծիքով, ունի հանքահետախուզության բարձր ներուժ։ 

 

Բաժնետոմսերի թողարկման և գործարքի վճարման արդյունքում «Պոլիմերի» բաժնետիրական կապիտալն այժմ կազմում է 424 650 138 բաժնետոմս: Սպասվում է, որ գործարքի մասնակցած նոր բաժնետոմսերը Լոնդոնի ֆոնդային բորսայի սակարկություններին կթույլատրվեն մասնակցել 2015 թվականի նոյեմբերի 18-ին մոտ օրերին:

 

Հիշեցնենք, որ Ջերսի կղզում գրանցված Polymetal International plc ընկերությունը հանքերի արդյունահանում և հետախուզոիմ է իրականացնում Ռուսատանի 4 մարզերում` Մագադանում, Սվերդլովսկում, Խաբարովսկում և Չուկոտկայում, ինչպես նաև Ղազախստանում: Ալեքսանդր Նեսիսի «ԻՍՏ» խումբը հանդիսանում է ընկերության վերջնական շահառուն, 19.8% բաժնետիրական կապիտալով: Ընկերության կապիտալի 18.5%-ը պատկանում է չեխական PPF Group NV ընկերությանը, մոտ 10.1%-ը` Ալեքսանդր Մամուտին: Բացի այդ, կապիտալի մոտ 1% վերահսկում է ընկերության մենեջմենտը, իսկ մնացած 50%-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ: Համաձայն լեռնա-երկրաբանական պայմանների, Լիճքվազ-փեյի հանքավայրի շահագործումը նախատեսվում է ստորգետնյա եղանակով, մոտ 150-200 հազար տոննա հանքաքարի տարեկան արտադրությամբ: Նման պայմաններում նախագիծը կարող է գործել 10-15 տարի, կախված հանքավայրի պահուստներից և լրացուցիչ ներդրումներից:

 

Անցյալ դարի 90-ական թվականյներին Լիճքվազ-թեյի հանքավայրը պատկանում էր Iberian Resources ընկերությանը: 2008 թվականին ավստրալական Tamaya Resources ընկերության տնօրենների խորհուրդը, որին պատկանում է Iberian Resources ընկերության բաժնետոմսերի 82.6%-ը, հայտարարեց նախագիծը կոնսերվացնելու մասին: Ընկերության գնահատականով, ամորտիզացիոն ծախսերը Հայաստանում ավելի բարձր են, իսկ ոսկու պահուստները`ցածր են սպասվածից: Դրա համար էլ ընկերությունը որոշեց հետաձգել աշխատանքները Լիճքվազ-թեյի հանքավայրում, որը նախկինում համարվում էր հեռանկարային: Ըստ Iberian Resources ընկերության նախնական գնահատականների, ոսկու պահուստները հանքավայրում կազմում են 17 տոնա: Նշվում է, որ հանքավայրի միներալիզացումն սպասվածից բարդ դուրս եկավ, իսկ ավելի էժան արտադրական ցիկլի կազմակերպմանն ուղղված աշխատանքները հաջողությամբ չավարտվեցին: Tamaya Resources ընկերությունը որոշեց փակել իր ներդրումային գործունեությունը Հայաստանում և լրացուցիչ ռեսուրսներ այլևս չներդնել, քանի որ այդ հանքավայրի շահագործումը շատ մեծ ծախսեր է պահանջում: Ներդրումային ծրագրի նախնական արժեքը 2009 թվականին գնահատվել էր 65 մլն.դոլար:

 

Մեղրիի մոտ գտնվող Լիճքվազ-թեյի հանքավայրի շահագործումը որոշակի մտահոգություն է առաջացրել հայ բնապահպանների մոտ: Նրանք գտնում են, որ այդ շրջանի բազմամետաղական հանքավայրերը, ըստ խորհրդային ժամանակների գնահատականների, պարունակում են այսպես կոչված`տարածված ուրան, ինչը ՀՀ բնության պահպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles