Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թատերագետ Լևոն Մութաֆյանը մահացել է սրտային սուր անբավարարության հետևանքով

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել է Լևոն Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, համաձայն որի՝  նրա մահը հետևանք է սրտային սուր անբավարարության։ 


Թատերագետ Լևոն Մութաֆյանի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 11-ին՝ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկի լոգասենյակում։ Ինչպես պարզաբանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։ «ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին: Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն», - նշվում է հաղորդագրությունում։

 

Լևոն Մութաֆյանը ծնվել է 1954 թվականին: Սովորել է Երևանի թատերական ինստիտուտում: Նա Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարն էր: Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Այս տարի Մութաֆյանին շնորհվել էր «Արտավազդ» թատերական մրցանակի ոսկե շքանշան:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles