Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ վարչապետը հրաժարական չի տա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում

$
0
0

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադիր չէ հրաժարական տալ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում, ինչպես 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում էր, երբ նա, թողնելով ԱԺ նախագահի պաշտոնը, գլխավորեց Հանրապետական կուսակցության շտաբը:

 

Ըստ որում, նա ընդգծել է, որ առայժմ չգիտի, թե ով է գլխավորելու ՀՀԿ սահմանադրական հանրաքվեի շտաբը: ՙԱյդ հարցը կորոշվի հաջորդ շաբաթ՚,- նշել է վարչապետը՝ չբացառելով իր կողմից շտաբը ղեկավարելու հնարավորությունը: Նրա խոսքով, ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել շտաբի ղեկավարի պաշտոնի թեկնածության հարցը, սակայն հաջորդ շաբաթ կայանալիք քաղխորհրդի նիստում անպայման այդ հարցը մանրամասն կքննարկվի:

 

ՙԱնշուշտ, ես կմասնակցեմ շտաբի աշխատանքներին: Ըստ որում, կարևոր է, որ դա չխանգարի կառավարության աշխատանքներին՚,- հայտարարել է նա: Վարչապետը մեկնաբանել է նաև Ռուսաստանի հայերի միության ղեկավարի՝ կուսակցություն ստեղծելու և 2017 թ, ընտրություններին մասնակցելու մտադրությունը: ՙԵթե ընտրողները որոշեն, Աբրահամյանի կուսակցությունը տեղ կստանա խորհրդարանում՚,- նշել է նա:

 

Նշենք, որ ըստ ԱրմԻնֆո-ի աղբյուրների, դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այդ շրջանում արձակուրդ կվերցնի: Իսկ «Ոչի» ճակատը, նույն աղբյուրների համաձայն, կգլխավորի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՙՆոր Հայաստան՚ շարժումը հայտարարել է, որ իրենց շտաբը գլխավորելու է ՙՀիմնադիր խորհրդարանի՚ համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles