Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Ռոստելեկոմ» եվ «Իդրամ» համագործակցությունն սկսված է. այսուհետ ռոստելեկոմի ծառայությունների դիմաց հնարավոր է վճարումներ կատարել www.idram.am կայքում

$
0
0

«Ռոստելեկոմը» ծառայությունների դիմաց առցանց վճարումներն այսուհետ կընդունի նաև «Իդրամ» համակարգի` www.idram.amկայքի միջոցով։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ծառայությունը հասանելի կլինի նաև «Իդրամ» բջջային դրամապանակում, որի նոր թարմացումներն iOS և Android հարթակներում նախատեսվում են առաջիկա օրերին։

 

Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» Ինտերնետ հասանելիություն, Հեռախոսակապի և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումները կիրականացվեն նաև առցանց համակարգով՝ հնարավորինս մոտեցնելով և հարմարավետ դարձնելով գործընթացը բաժանորդների համար։

«Ռոստելեկոմը» հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը և բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որևէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաև TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաև ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)։«Ռոստելեկոմի» հետ Հայաստանում համագործակցող բոլոր վճարային համակարգերի ու բանկային հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am«Վճարումներ» բաժնում։

«Իդրամ» վճարային համակարգը (www.idram.am) Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում: «Իդրամ» ընկերությունը 2012թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում:

 

Նշենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles