Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«ՎՏԲ-Հայաստան Բանկ». Աշխատակիցների կորպորատիվ ուսուցման գործող համակարգը թույլ է տալիս նվազագույնի հասցնել բանկային գործունեության ռիսկերը

$
0
0

Կորպորատիվ ուսուցման գործող համակարգը թույլ է տալիս նվազեցնել բանկային գործունեության ռիսկերը, քանզի գրագետ և ժամանակին վերապատրաստված աշխատակիցը քայլ առաջ կխուսափի սխալներից, որոնք կարող են հանգեցնել թե՛ Բանկի, թե՛ Հաճախորդի ֆինանսական միջոցների հնարավոր կորստին, ուստի «ՎՏԲ-Հայաստան Բանկը» մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Բանկի աշխատակիցների համար ուսուցողական դասընթացներ են կազմակերպվում ինչպես Հայաստանում (ծրագրերի 80%), այնպես էլ ԱՊՀ և Եվրոպայի այն երկրներում, որտեղ իր գործունեությունն է ծավալում ՎՏԲ Խումբը: 2015 թ. սկզբից Բանկի մոտ 800 աշխատակիցներ մասնակցել են դասընթացներին, որոնք ուղղված են անձնակազմի համակարգային գիտելիքների և հմտությունների ապահովմանը, ինչն անհրաժեշտ է բարձր արդյունքների և որակյալ ցուցանիշների հասնելու համար:

 

Ուսուցումը գործընկերային ծրագրերի համակարգի պարտադիր բաղադրիչ մասն է: Հենց այդպիսի ձևաչափը հնարավորություն է տալիս զարգացնել արդյունավետ համագործակցություն նոր մասնակիցների հետ և պահպանել հին գործընկերներին: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն համագործակցում է ՀՀ ապահովագրական շուկայի առաջատար ընկերությունների հետ՝ «Ռոսգոսստրախ -Արմենիա», «ՌԵՍՈ», «ԻՆԳՈ Արմենիա»: Հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի համար այդ ընկերությունների կողվից մշակվել են եզակի պրոդուկտներ ապահովագրական շուկայում: Բանկի բոլոր այն աշխատակիցները, որոնք սպասարկում են տվյալ պրոդուկտային շարքը, անցել են ինտենսիվ ուսումնական դասընթացներ:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: Անձակազմի  թվով նույնպես բանկը պահպանում է առաջատար դիրք` 1238 աշխատակից 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles