Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի խորհրդարանը մերժել է կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ որոշման նախագիծը

$
0
0

 Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4-ի նիստում 46 «կողմ» և 54 «դեմ» ձայներով մերժել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն առնվազն մեկ տարով հետաձգելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը ներկայացրել էին ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները:

 Քվեարկությանը նախորդած իր ելույթում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված որոշման նախագծին`  խոստանալով լրագրողներին ներկայացնել խմբակցության հիմնավորումը: Ի պատասխան` ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանին առաջարկել էր ՀՀԿ հիմնավորումը ներկայացնել ոչ թե լրագրողներին, այլ`  խորհրդարանի պատերի մոտ հավաքված վրդովված քաղաքացիներին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles