Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Մարդու իրավունքներն առանց սահմանի». Հայաստանը պետք է անհապաղ հետաքննի «խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման» դեպքերը

$
0
0

«Մարդու իրավունքներն առանց սահմանի» կազմակերպությունը Հայաստանին կոչ է անում անհապաղ և արդյունավետորեն հետաքննել «իրավապահների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ոչ համարժեք ուժի կիրառման» դեպքերը: Այս մասին է ասված կազմակերպությունից ԱրմԻնֆո գործակալության ուղարկված հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ կոչ է արվում արդյունավետորեն հետաքննել իրավապաշտպանների նկատմամբ բռնության բոլոր դեպքերը: Կազմակերպությունը կոչ է անում նաև, որպեսզի իրավապահները չմիջամտեն և չխոչընդոտեն բողոքի խաղաղ ցույցերի անցկացմանը:

 

Այնուհետև կազմակերպությունը բերում է Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների կիրառման օրինակներ: Մասնավորապես, խոսքը գնում է 2015 թվականի հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելը, դեպի Արցախ ավտոերթի ժամանակ: «Մինչդեռ, ՀԽ անդամները ցանկանում էին ընդամենը տեղեկացնել Հայաստանում տիրող անարդարությունների, կոռուպցիայի մեծ չափերի և իշխող ռեժիմի անպատժելիության մասին»,-նշում են հայտարարության հեղինակները:

Կազմակերպության ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև ՀԽ անդամների ապրիլյան ձերբակալությունները, երբ նրանք ցանկանում էին ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանությանբ 100-րդ տարելիցի օրերին, անցկացնել բողոքի ակցիաներ:

 

Այնուհետև կազմակերպությունը հիշեցնում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հունիսյան հանրահավաքների մասնակիցների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը, մասնավորապես, հունիսի 22-ին գիշերը բողոքի ակցիայի մասնակիցների ցրումը ջրացան մեքենաների և հատուկ տեխնիկայի միջոցով: «Այդ ժամանակ տուժեցին մի քանի տասնյակ ակտիվիստներ, իսկ 237 հոգի ձերբակալվեց և հետո ազատ արձակվեց»,-ասված է հայտարարության մեջ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles