Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բաքու. Ադրբեջանը քաղաքական ապաստարան է տրամադրել Վահան Մարտիրոսյանին

$
0
0

Ադրբեջանը դրական պատասխան է տվել «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի՝ իրեն քաղաքական ապաստարան տրամադրելու խնդրանքին: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահին առընթեր ՈԿԿ-ներին պետական աջակցության խորհրդի ղեկավար Ազայ Գուլիևը: Նրա խոսքով, Մարտիրոսյանն իր ընտանիքի հետ միասին դմել է ՙՀարավային Կովկասի կանանց կոնգրեսի՚ համանախագահին, Դիլարա Ալիևայի անվան Կանանց իրավունքների պաշտպանութան ընկերակցության նախագահ Նովելա Ջաֆարօղլուին և հայտնել, որ արդեն հոգնել է Հայաստանի պետական մարմինների կողմից իր նկատմամբ ֆիզիկական և բարոյական բռնությունից:

 

ՙՔաղաքական ապաստարան տրամադրելու խնդրանքով Ադրբեջանին դիմած Վահան Հովյաննիսյանն անմարդկային տանջանքների է ենթարկվել Սարգսյանի ռեժիմի կողմից: Նրա ընտանիքի նկատմամբ հանցագործություններ են կատարվել: Նովելա խանումը հայտնել է մեզ այդ մասին, և մենք տեղեկացրել ենք  համապատասխան կառույցներին: Քննարկումներից հետո համաձայնություն է տրվել Ադրբեջանում Վահան Մարտիրոսյանի գտնվելուն՚,- հայտնել է Գուլիևը:

Մինչդեռ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ չի մեկնաբանում տեղեկատվությունը, որ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը քաղաքական ապաստարան է խնդրել Ադրբեջանում:

 

Ավելի վաղ Վահան Մարտիրոսյանը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին իրեն և իր կնոջը երեխայի աչքի առաջ ծեծի են ենթարկել ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով, թեև պատգամավորը հերքում է իր մեղսակցությունը ծեծին: Տեղեկատվություն կա նաև այն մասին, որ Մորտիրոսյանը պարտքով 3820 դոլար է վերցրել ծանոթներից և անհետացել հանրապետությունից: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles