Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Հայաստանի վառելիքի շուկայում մենաշնորհը թույլ չի տա նվազեցնել վառելիքի գները

$
0
0

Վառելիքի շուկայում մենաշնորհը թույլ չի տա նվազեցնել վառելիքի գները Հայաստանում` չնայած նավթի շուկայի համաշխարհային միտումներին: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

 

«Վերջին ժամանակներս դիտվում է գների գրեթե աննկատելի նվազում, սակայն դա պայմանավորված է ոչ այնքան միջազգային միտումներով, որքան` մենաշնորհատերերի «բարի կամքով», - նշել է նա: Ընդ որում Բոստանջյանը նշել է, որ կառավարությունը կարող է կարգավորել վառելիքի գինը, սակայն մի շարք պատճառների բերումով, այդ  թվում` ցանկության, գերադասում է չմիջամտել իրավիճակին: «Հայաստանի վառելիքի շուկայում ձևավորվել են այնպիսի հարաբերություններ, որ կառավարությունն ի զորու չէ ազդել մենաշնորհատեր ընկերությունների վրա», - հայտարարել է նա:

 

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նամակ էր հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին` պահանջելով կարգավորել գները վառելիքի շուկայում: Նա նշել էր, թե, չնայած այն հանգամանքին, որ միջազգային շուկայում 1 բարել վառելիքի գինը 115 դոլարից նվազել է մինչև 45-50 դոլար, դա ոչ մի կերպ չի անդրադարձել Հայաստանի շուկայի վրա, որտեղ 1 լ բենզինի գինը պետք է կազմեր 250-300 դրամ` ներկայիս 430-500 դրամի փոխարեն:

 

Իսկ պաշտոնական վիճակագրության տվյալներով, Հայաստանում բենզինի գները 2015 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ 2%-ով նվազել են: Ընդ որում, դիզելային վառելիքը հաշվետու ամսում նույնպես էժանացել է 1,8%-ով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659