Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուբեն Գևորգյանց. «Հայֆիլմի» հողերի վաճառքից ստացված միջոցներով կարելի է վերականգնել կինոստուդիան

$
0
0

 «Հայֆիլմի» հողերի վաճառքից ստացված միջոցներով կարելի է վերականգնել կինոստուդիան: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:

 

«Պետությունը պետք է 3-4 մլն.դոլար ծախսի, որպեսզի կարգի բերի կինոստուդիան: Կարծում եմ, որ դա այնքան էլ բարդ չէ: Հայֆիլմն ունի հսկայական տարածքներ, որոնք այսօր, նոր կինոտեխնոլոգիաների պայմաններում, ոչ մեկի պետք չեն: Դրանք կարելի է վաճառել մասնավոր անձանց, իսկ ստացված հասույթով վերականգնել ողջ ստուդիան»,-ասել է նա:

 

Գևորգյանցի խոսքերով, Հայֆիլմը պետք է ստանա պետական կարգավիճակ: «Կարծում եմ, պետք չէ փնտրել կինոստուդիայի նոր գնորդների, քանի որ ամեն ինչ կարող է կրկին ավարտվել ապարդյուն: Մինչդեռ պետությունը գերազանց հաղթահարում է Մատենադարանի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և պետական մյուս հաստատությունների պրոբլեմները»,-նշել է Գևորգյանցը:

 

Կինոստուդիայի ապագայի հարցոմ պետք է ընտրվի ճիշտ ռազմավարություն` պետպատվերի շրջանակներում ֆիլմեր նկարահանել ասօրվա Հայաստանի մասին, հասարակ մարդկանց պրոբլեմների մասին: Նրա կարծիքով, լիովին բավարար կլինի, եթե տարեկան նկարահանվի նման 3-4 ֆիլմ:

 

Ընդ որում, կինոստուդիան լիովին կարող է վաստակել նաև իր տաղավարները վարձատրության տալու միջոցով: «Հայֆիլմի տաղավարներն այսօր էլ առավոտից երեկո զբաղված են և փող են բերում: Տաղավարները վարձով են տրվում տարբեր շոու-ծրագրերի, ֆիլմերի, սկետչերի համար: Վերջիվերջո, Հայֆիլմի տարածքների վաճառքից ստացված գումնարներով կարելի է կառուցել ևս մեկ տաղավար»,-ընդգծել է նա:

 

Ինչպես նշվել է, Հայֆիլմի նոր ղեկավարը պետք է լինի մ,շակույթի փորձառու մենեջեր: «Ամենագլխավորը, նա պետք է լինի անկախ և ազնիվ, այսինքն, կապված չլինի զանազան ստեղծագործական խմբավորոմների հետ: Իսկ կինոստուդիայի ռազմավարական և ստեղծագործական հարցերը կարող է լուծել նաև առանձին խորհուրդը»,-հավելել է Գևորգյանցը:

 

ՀՀ կառավարության նիստում օգոստոսի 31-ին ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բաժնետոմսերի 100% փաթեթը կառավարությանը վերադարձնելու մասին որոշում, որի ընդհանուր գումարը կազմում է 2.7 մլրդ.դրամ: Սկզբնական փուլում կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ՀՀ Պետական գույքի կառավարման վարչությանը:

 

Հիշեցնենք, որ 10 տարի առաջ կինոստուդիան 350 մլն.դրամով վաճառվեց «Գաֆեսչյաների ընտանիք» հիմնադրամին պատկանող "CS Films- Studios"-ին: Այդ ժամանակ գնորդը պարտավորվեց թվայնացնել ֆիլմերը, ինչպես նաև կապիտալ վերանորոգել և տեխնիկապես վերազինել կինոստուդիան:

 

"CS Films- Studios"-ը խոստացավ 10 մլրդ.դրամ ներդրումների և նյութա-տնտեսական բազայի նորացման շնորհիվ «Հայֆիլմը» դարձնել ժամանակակից կինոքաղաք: Բայց քանի որ տրված խոստումներն այդպես էլ չիրանակացան, դրվեց կինոստուդիայի գույքի հետագա ճակատագրի հարցը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles