Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline «Երկվորյակներ» ծառայություն` անսահմանափակ ինտերնետ հեռախոսից և տանը

$
0
0

Beeline-ը հայտարարում է «Երկվորյակներ» ծառայության գործարկման մասին: Միասնական ծառայությունը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ակտիվացնել անսահմանափակ ինտերնետ տանը և բջջային հեռախոսից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, բջջային ինտերնետի արագությունը կազմում է 512 կբ/վրկ, իսկ տնային ինտերնետի արագությունը 10 մբ/վրկ է` Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու դեպքում և 4 մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում: Ամսական բաժանորդային վարձը 6000 դրամ է:   

 

«Beeline-ն ուրախ է բաժանորդներին ներկայացնել ինտերնետի համակցված առաջարկ, որի շնորհիվ համակարգչով և նոթբուքով տանից անսահմանափակ ինտերնետից օգտվելը, ինչպես նաև հեռախոսով կամ պլանշետով ինտերնետի մշտական հասանելիությունը դարձել են ավելի մատչելի և հարմար: Հայաստանյան շուկայում մենք առաջինն ենք գործարկում ֆիքսված և բջջային ինտերնետի համակցված առաջարկ, որը հասանելի է գրեթե ողջ երկրում: Ավելին, մենք առաջինն ենք նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Այժմ մեր հաճախորդները կարող են այլևս չմտածել տարբեր սակագնային փաթեթների մասին: Beeline «Երկվորյակներ» ծառայություն` ինտերնետի հասանելիություն մշտապես և ամենուրեք` ընդամենը 6000 դրամով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

 

Առաջարկը գործում է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար` ինչպես նոր, այնպես էլ գործող: Ծառայությունից օգտվելու համար 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդն անվճար ստանում է Wi-Fi մոդեմ: Hi-Line և «Beeline Ինտերնետ» ծառայությունների գործող բաժանորդները կարող են անցնել «Երկվորյակներ» ծառայությունների փաթեթին` առանց լրացուցիչ պարտավորությունների: Ծառայությանը հնարավոր է միանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

«Երկվորյակներ» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ընկերության գրասենյակներում, զանգահարելով 100 և 8070 անվճար հեռախոսահամարներին կամ այցելելով www.beeline.amկայք:

 

Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink»,«Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 213 միլիոն բջջային կապի և 6 միլիոն ամրակացված կապի և լայնաշերտ ինրերնետի բաժանորդ: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles