Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թերթ. Դատական համակարգում դժգոհ են սպասվող սահմանադրական բարեփոխումներից

$
0
0

Դատական համակարգում դժգոհ են սպասվող սահմանադրական բարեփոխումներից, քանի որ դրանց արդյունքում իրենց վիճակը միայն կվատանա, նշում է ՙՀրապարակ՚ թերթը:  

ՙԴժգոհության պատճառներից մեկն այն է, որ այժմ դատավորների նշանակման հարցում մեծ դեր է ստանձնելու Ազգային ժոդովը։ Դատավորները նաև նեղսրտած են, որ Սահմանադրական դատարանի դատավորներին նորից իրենցից բարձր կդասեն, քանի որ նրանց կենսաթոշակի գնալու տարիքը դարձյալ բարձրացնում են մինչև 70։ Առանց այդ էլ դատավորները դժգոհ էին, քանի որ եթե նախկինում կենսաթոշակի անցնելու դեպքում ստանում էին աշխատավարձի 75 տոկոսի չափով կենսաթոշակ, այժմ այն կազմում է աշխատավարձի 55 տոկոսը, դրանից բացի՝ դատավորները զրկվել են նաև հավելավճարներից՚,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների առաջարկվող փաթեթում, փոփոխությունների հեղինակների մտահղացմամբ, մինչ այդ նախագահի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի դատական համակարգն ավելի անկախ կլինի: Ինչպես նշել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը, սահմանադրական բարեփոխումները կհանգեցնեն դատական համակարգի լիակատար անկախության


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles