Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուսաստանը պատասխանատվությամբ է վերաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ իր պարտավորություններին

$
0
0

ՌԴ ԱԳՆ-ը հուսով է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տարաձայնությունները չեն անդրադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա: Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից, այդ մասին օգոստոսի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

ՙՀուսով ենք, որ որևէ երկրի հետ Ռուսաստանի տարաձայնությունները, որոնք, առաջանում են ոչ մեր մեղքով, չեն անդրադառնա Մինսկի խմբի աշխատանքի վրա։ Մեր կողմից արգելքներ, հարցեր կամ խնդիրներ չեն կարող լինել։ Մենք այդ ձևաչափի մասնակիցն ենք և խիստ պատասխանատվությամբ ենք վերաբերում մեր պարտավորություններին`հասկանալով, թե որքան լուրջ թեմա է դրված այդ խմբի օրակարգում՚,- ասել է նա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles