ՙՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերականգնումը և պահանջում Ռուսաստանից դադարեցնել այդ անօրինական գործողությունները՚,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Օչամչիր կայանից մինչև Ինգուրի գետով կամրջի հատվածում երկաթուղու վերականգնման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում երկաթուղային զորքերի շուրջ 500 զինծառայող և ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա, նախօրեին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:ՙՎրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է ՙՄոսկվայի հերթական ագրեսիվ և սադրիչ գործողությունը՚ և կոչ արել դադարեցնել ՙապօրինի գործունեությունը՚ Աբխազիայի տարածքում: ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել`կապված ՙՎրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ապօրինի քաղաքականության հետ՚,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ մինչև Վրաստանի տարածքային խնդիրների լուծումը երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման մասին խոսք անգամ չի կարող լինել:2014 թ. նոյեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստանի հետ հաղորդակցության վերականգնման նպատակով երկաթուղու աբխազական հատվածի բացման անհրաժեշտության մասին: Նա համոզմունք է հայտնել, որ նման նախագծերի իրականացումը կնպաստի տարածաշրջանի շահագրգիռ բոլոր երկրների միջև համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Երկաթուղու աբխազական հատվածի վերականգնումը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դա ամենակարճ և էժան ճանապարհն է դեպի Ռուսաստան: