Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Վոլգայի» հաջողության գաղտնիքը

$
0
0

Գարուն Սաֆարյանը 46 տարեկան  է, որից 28 տարին հավաքում է իր հպարտությունը՝  «Գազ-21»  մեքենան: Հազվադեպ հանդիպող սև 1958 թվականի արտադրության Վոլգան / մեքենան արտադրվում է սկսած 1956-ից/ Գարունը ստացել է հորից ոչ բարվոք վիճակում: Թափքը տեղ-տեղ ժանգոտել էր, շարժիչը  և սրահի պաստառապատումը անմխիթար վիճակում էին:

 

«Մեքենան ինձանից մեծ է ուղիղ 11 տարով, բայց ի տարբերություն ինձ այդքան էլ լավ չի պահպանվել» , - կատակում  է  տղամարդը: Բոլոր այս տարիներին Գարունը հավաքում էր մեքենան կարծես զրոյից մինչև նրա հիմիկվա  բոլոր իմաստներով փայլուն վիճակը: Մեքենայի վրա ծախսվում էր նրա ողջ ազատ ժամանակը և Սաֆարյանների ընտանիք մտնող գումարի մեծ մասը: Սակայն Գարունի կին Մարինեն և նրա երկու որդիները հոր հոբբին ոչ միայն հարգում, այլ նաև ամբողջությամբ կիսում են: « Իրականում ամուսնուս համար թանկ է ոչ այդքան մեքենան, որքան այն որպես հուշ Արտավազդ հայրիկից: Սկեսրայրս հիանալի մարդ էր, բայց նախ և առաջ ոչ միայն իր երեխաների համար, այլ բոլորիս համար: Այդ պատճառով Գարունին մեղադրել չեմ կարող» , - ասում է Մարինե Սաֆարյանը:

 

Տարիներ շարունակ աշխատելով Տեղ գյուղի կոլտնտեսությունում որպես մեխանիզատոր, այսօր տղամարդը տաքսի է վարում՝ տանելով մարդկանց Գորիսի շրջանի լեռներում գտնվող տարբեր գյուղեր, երբեմն պատվերներ են լինում դեպի Երևան, այլ մարզեր: Սակայն նրա հիմնական ճանապարհը ընկած է  հայրենի Տեղի և Գորիսի միջև:

Մի քանի տարի առաջ միջհամայնքային գծերում ավտոբուսներ պահպանելը  դարձավ ոչ ձեռնտու և  գյուղացիները ստիպված էին մեկնել մարզկենտրոն տաքսիով: Մեկ ուղևորի Գորիս գնալ-գալը  համեմատաբար  մատչելի է՝ մոտ հազար դրամ կամ երկու դոլարից մի քիչ շատ:

 

 Գարունի աշխատանքային մեքենան՝ 1995 թվականի արտադրության  «Ֆոլքսվագեն Ջետան» ,  պատկանում է տեղի տաքսի ծառայությանը: «Աշխատում է մեքենան շատ լավ,  վազում է մեր լեռներով արդեն 3 տարի է և ոչ մի անգամ չի փչացել: Բայց , միևնույն է, ինչ որ բան նրանում այն չէ: Չեմ կարող բացատրել ինչու, բայց սիրտս չի ձգում այն և վերջ:  «Վոլգայում» ինձ ավելի հարմարավետ եմ զգում, -  ժպտում է տղամարդը:  «Վոլգայի»  հաջողության գաղտնիքը շատ պարզ է  և կազմված է բեռնախցիկի խորքում թաքցրած բարից, որում գինիների շշերը հարևանություն են գտել թթի օղու և բաժակների հետ: Բարը Գարուն Սաֆարյանի նորարարությունն է ու հպարտությունը:  «Ղեկին երբեք չեմ խմում, մեզ մոտ դրա համար անաստվածային տուգանում են, նույնիսկ ծանոթները արդեն չեն օգնում» , - դժգոհում է տղամարդը:

 

«Գազ-21»-ի ղեկին Գարունը այդքան էլ հաճախ չի լինում. չափազանց մեծ ախորժակ ունի կեսդարյա մեքենան, համեմատելի երևի թե այժմյան վառելիք ներմուծող մենատերերի ախորժակի հետ: Մեքենան հիմնականում զարդարում է գյուղական հարսանիքները և ծառայում  բարեկամներին այցելության համար: Ամենօրյա տեղաշարժի համար տղամարդը գերադասում է օգտագործել բնական գազով աշխատող  իր տաքսին: Սակայն դա չի խանգարում իրեն առաջին իսկ ազատ րոպեին հայտնվել ավտոտնակում`  «Վոլգան» փայլեցնելու նպատակով:

 

« Պատերազմի տարիներին, երբ մեր դրությունը, մեղմ ասած, լավ չէր, գնդակոծությունների առաջին իսկ օրը արագ տեղափոխեցի «Վոլգան» Երևան բարեկամների մոտ: Ինքս Տեղ վերադարձա հաջորդ իսկ օրը, որպեսզի Աստված չարասցե չմտածեն, որ ես փախել եմ վտանգից» , - պատմում է տղամարդը: Զգուշությունը ավելորդ չէր, երեք ամիս հետո Կուբաթլուից բաց թողած արկը ավիրեց ոչ միայն ավտոտնակը, այլ նաև  Սաֆարյանների հայրական տան բակի մեծ մասը: Բարեբախտաբար տունն ու ընտանիքը փրկվեցին:

 

Պատերազմից հետո Գարունը վերադարձավ մեխանիզատորի մասնագիտությանը, մեծ եղբոր հետ վերականգնեցին կիսաավեր տնտեսությունը և կարևորը «Վոլգան»  վերադարձավ  Սաֆարյանների ուժերով վերականգնված ավտոտնակը: Այդ օրվանից մեքենան կատարելության հասցնելը  դարձավ Գարունի կյանքի իմաստը:

Վերջին գնումը, որը արվել էր մի քանի տարի առաջ, ու երևի թե ամենաթանկը   «Վոլգայի» համար գնած 77 MV 777 պետհամարանիշներն էին 1.5 միլիոն դրամ արժողությամբ:  Տղամարդը հավաքել էր այդ գումարը մի քանի տարվա ընթացքում:

 

« Ես աշխատել եմ առանց ձեռքերս վայր դնելու 15 տարի: Գնել եմ նոր տուն Գորիսում, առանձնացել եմ ծնողներիցս և մտածում եմ, որ այսօր կարող եմ ինձ թույլ տալ երբեմն վարել հայրական մեքենան և պահել այն իմ ուզած վիճակում: Իսկ իմ որդիները, փառք Աստծո, ծառայել են բանակում, չնայած հիմա աշխատանք չունեն: Աշխատատեղեր չկան: Դա ոչ միայն Գորիսի խնդիրն է, ինձ թվում է՝ ողջ Հայաստանի խնդիրն է: Աշխատանք կա միայն Երևանում: Բայց ոչինչ, մի բան էլ նրանց համար կգտնվի: Ծայրահեղ դեպքում, կաշխատեն որպես մեխանիզատորներ Տեղում » , - ասում է Գարուն Սաֆարյանը:

 

Տղամարդը համոզված է, որ բոլոր խոչընդոտները անցանելի են, կարևորը երկինքը գլխավերևում խաղաղ լինի, որպեսզի չլսվեն գնդակների ու արկերի սվսվոցը: Մնացած խնդիրները աշխատանքի հետ, տեղի իշխանությունների հետ  երկրորդական են և կարևորը լուծելի:

 

«Պատերազմը խորը հետք է թողել մեր հիշողության վրա, անուղղելի հետևանքներ և հիմա ամենակարևորը նոր պատերազմ կանխելն է: Մեզ՝ հասարակ մարդկանց, այդ պատերազմը պետք չի: Դրա մասին խոսում են միայն նրանք, ում այն ձեռնտու է: Հիշելով անցյալը՝ մենք պարտավոր ենք մտածել ապագայի մասին, ինչու չէ նույնիսկ ընդհանուր: Վստահ եմ, որ այդպես են մտածում և մեր հարևանները» , - գլուխը դեպի արևելք է թեքում տղամարդը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles