ՙԷյր Արմենիա՚ ՓԲԸ տնօրեն Արսեն Ավետիսյանը պատրաստ է ընդունել հաշտության առաջարկը: Այդ մասին նա հայտնել է իր բաց նամակում:
ՙՍիրելի հայրենակիցներ, իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին, սատարում էին ինձ ու իմ ընտանիքի անդամներին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում:
Ձեր աջակցությունը, արձագանքներն ու վերաբերմունքը հուսադրում, ուժ ու կորով էին հաղորդում իմ ընտանիքին՝ մենք տեսանք, հասկացանք ու զգացինք, որ մեր ընտանիքի` «Էյր Արմենիաե ընկերության կողքին է ողջ Հայաստան աշխարն ու հայ ժողովուրդը: Այս ամենը մեզ հավատ ու ուժ տվեց հաղթահարելու ստեղծված իրավիճակը և խնդրի լուծմանը հասնելու օրինական ճանապարհով:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ իշխանություններին, իրավապահ մարմիններին, ԶԼՄ-ներին կնոջս եւ եղբորս ահազանգին արագ արձագանքելու եւ նպատակային միջոցառումների իրականացման համար:
Հարգելի հայրենակիցներ, հիշյալ իրադարձությունների արդյունքում կրկնակի ծանր կացության մեջ է հայտնվել իմ ղեկավարած «Էյր Արմենիաե ավիաընկերությունը: Այս կարճ ժամանակահատվածում մենք բախվեցինք վերջին ամիսների ընթացքում քայլ առ քայլ հասած հաջողությունները կորցնելու վտանգին: Իմ հիմնական գործընկեր եւ «Էյր Արմենիաե ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fundե hիմնադրամի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել՝ հորդորելով գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը եւ լուծել ստեղծված խնդիրները, նաև տեսակետ հայտնել, որ նմանատիպ դեպքերը կարող են բացասական անրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության իրականացման եւ բարեփոխումների վրա:
Ներկայումս իրականացված ներդրումներից ուղղակիորեն կախված է ոչ միայն «Էյր Արմենիաե ավիաընկերության վերագործարկումը, այլ նաեւ շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, ինչպես նաեւ մեր գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարումը:
Իմ գործընկերները ինձ հորդորում են պահպանել հավասարակշռություն եւ ողջախոհություն, ընդունել հաշտության նպատակով ինձ մեկնված ձեռքը, կատարել կշռադատված քայլեր եւ որոշումներ կայացնելիս հաշվի առնել «Էյր Արմենիաե ավիաընկերության ապագային վերաբերվող յուրաքանչյուր կետ: Ես գիտակցում եմ իմ կողմից կայացրած որոշումների կարևորությունը եւ պատասխանատվություն կրում դրանց համար, հետեւաբար հաշտության առաջարկ ընդունելը, «Էյր Արմենիաե ավիաընկերության ապագայի մասին հոգ տանելը, կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված իմ գործընկերների ջանքերը, վերջին շրջանում բազմաթիվ փորձություններ հաղթահարած իմ ընտանիքի անդամների ակնկալիքներն ինձ համար ընդունելի է դառնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու եւ արարելու տարբերակը: Ես այսօր դուրս եմ գրվում հիվանդանոցից՝ շնորհակալության հայտնելով նաեւ ինձ հոգատարությամբ շրջապատած բժշկական անձնակազմին, եւ հավաստիացնում, որ տնային պայմաններում բուժումս ավարտելուց հետո կարճ ժամանակում կանցնեմ աշխատանքի եւ կտամ հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները՚,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը ՙԷյր Արմենիա՚ ավիաընկերության ղեկավար Արսեն Ավետիսյանին առևանգել էին և կամքին հակառակ պահել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Ինչպես պատմել է Ավետիսյանի կինը` Իզաբելա Մելքումյանը, «Տարոն Աիաե ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, ով պարտք էր տվել «Էյր Արմենիայինե, դիմել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` խնդրելով աջակցել պարտքի վերադարձմանը: ՀՖՖ նախագահի թիկնապահները Ավետիսյանին բռնությամբ տարել էին ՀՖՖ, դաժան ծեծի ենթարկել, ինչից հետո նա հայտնվել էր հիվանդանոցում` բազմամթիվ կոտրվածքներով և ուղեղի ցնցումով:
Հիշեցնենք, որ տառացիորեն օրերս «Էյր Արմենիանե խոշոր գումար էր ստացել բաժնետոմսերի 49%-ի վաճառքից և մտադիր էր առաջիկայում վերսկսել թռիչքները ուղևորափոխադրումների հիմնական ուղղություններով: Ռուբեն Հայրապետյանը, որոշ տեղեկությունների համաձայն, անմիջականորեն կապված է «Տարոն Ավիայիե շահերի հետ, որն իրականացնում է բեռնափոխադրումներ և ձգտում է ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստանալ: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հարցերը լուծում է կոպիտ, հակաօրինական եղանակներով` իր թիկնապահների օգնությամբ: Հասարակայնությունը հիշում է մի քանի տարի առաջ նրան պատկանող «Հարսնաքարե ռեստորանում Հայաստանի ԶՈՒ մայորին մահվան աստիճանի ծեծի ենթարկելու ողբերգական միջադեպը, որից ոչ մի հետևություն չի արվել