Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պուտինի Հայաստան այցի շրջանակում Երևանում «կլոր սեղաններ» կընթանան հայ-ռուսական հարաբերությունների լայն սպեկտրի շուրջ

$
0
0

 «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում, որը կզուգադիպի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին, դեկտեմբերի 3-ին Երևանում տարբեր թեմաներով «կլոր սեղաններ» կընթանան հայ-ռուսական հարաբերությունների լայն սպեկտրի շուրջ:

 

ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված համաժողովի օրակարգում նշվում է, որ դրա մասնակիցները կքննարկեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների մրցունակության բարձրացման խնդիրները Մաքսային միության պայմաններում; ՄՄ ձևաչափում էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական համագործակցության զարգացման հարցեր; կներկայացվեն եվրասիական ինտեգրման գործընթացների պայմաններում տրանսպորտի բնագավառի հայ-ռուսական նախագծեր, կշոշափվի հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինտեգրման հեռանկարների թեման`  ի շահ երկու երկրների սպառողների: «ՎՏԲ Բանկի» հովանու ներքո համաժողովի մասնակիցները կհավաքվեն «կլոր սեղանի», որը նվիրված կլինի բանկային և ներդրումային ոլորտներում հայ-ռուսական գործընկերության զարգացմանը եվրասիական ինտեգրման գործընթացի համատեքստում: «Կլոր սեղաններ» նվիրված կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջտարածաշրջանային հումանիտար կապերի ամրապնդմանը գիտակրթական, մշակութային և երիտասարդական ոլորտների պրիզմայով; մասնակիցները ժամանակ կտրամադրեն նաև երկրների համագործակցությանը զբոսաշրջության ոլորտում, առանձին`  տիեզերային մշակումների ոլորտում: Եզրափակիչ «կլոր սեղանի» թեման կլինի եվրասիական ինտեգրումը գործարար աշխարհի համար նոր հնարավորությունների տեսանկյունից:

 

Նշենք, որ որպես համաժողովի կազմակերպիչ հանդես են գալիս ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերը: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինների, բիզնեսի և ոչ կառավարական կազմակերպությունների ավելի քան 500 ներկայացուցիչներ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles