Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ոստիկանությունը հերքում է Հայաստանում երեխաների առևանգման վերաբերյալ տեղեկատվությունը

$
0
0

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում հերքել է վերջին օրերին Հայաստանում երեխաների առևանգման և խոշտանգման վերաբերյալ սոցցանցերում տարածվող տեղեկությունները։

 

«Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը», - գրել է Ահարոնյանը: Նա, միևնույն ժամանակ, կեղծիք տարածողներին կոչ է արել ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին:

 

Նշենք, որ վերջին օրերին սոցցանցերում հայտնված գրառումների համաձայն, հանրապետության ողջ տարածքում անհայտ անձինք երեխաների են առևանգում, խեղում են նրանց ու հանում օրգանները:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles