Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վարչապետ. Իրան-Հայաստան ԷՀԳ շինարարությունը կավարտվի առավելագույնը երկու տարում

$
0
0

 Հայաստանը ձեռնամուխ է լինում ԻԻՀ հետ խոշոր ծրագրերի իրագործմանը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` օգոստոսի 17-ին «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակում:

 

«Մոտ 10 օր առաջ մենք ստորագրել ենք պայմանագիր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շուրջ: Նախագծի շրջանակում հանրապետությունը կարող է ավելացնել իրանական գազի մուտքերը` էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճի դիմաց: «Ներկայում Իրան-Հայաստան գազամուղի հզորությունը կազմում է 2 մլրդ խմ, սակայն հանրապետությունն ստանում է, փաստորեն, 400-450 մլն», - հիշեցրել է վարչապետը. Նշելով, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր, երրորդ գիծը, որն արժե 107 մլն եվրո, երկրի տնտեսությունն աշխուժացնելու հնարավորություն կընձեռի: «Կարծում եմ, որ մենք ԷՀԳ շինարարությունը յկավարտենք առջավելագույնը 2 տարում», - ասել է Աբրահամյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Թեհրանում Իրանն ու Հայաստանը ստորագրել են 3-րդ բարձրավոլտ ԷՀԳ կառուցման շուրջ նոր համաձայնագիր, որի պայմաններին համաձայն, Իրանական կողմը` ի դեմս Իրանի արտահանման զարգացման բանկի, կտրամադրի 90,5 մլն դոլար` նախագծի ֆինանսավորման 117,6 մլն դոլար ընդհանուր գումարից: Պայմանավորվաժություն է ձեռք բերվել ԷՀԳ անցկացման աշխատանքները 18 ամսում ավարտելու շուրջ: 3-րդ բարձրավոլտ  ԷՀԳ շահագործման հանձնումից հետո Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը ներկայիս 300 ՄՎտ-ից կավելանա մինչև 1000 ՄՎտ: Այդպիսով, նոր հաղորդակցությունը հնարավորություն կընձեռի ավելացնելու էլեկտրաէներգիայի  հոսքը երկու կողմ` միանգամից 700 ՄՎտ-ով: Իրանի ներկայացուցիչնները հայտարարում են երկու հարևան երկրների միջև փոխադարձ առևտրի զգալի աճի հեռանկարի մասին, որը վերջին տարիներին զգալի անկում է դրսևորել: Նոր ԷՀԳ նաև կմեծացնի Կովկասի տարածաշրջանի երկրների` ավելի պատկառելի ծավալի էլեկտրաէներգիա փոխանակելու հնարավորությունը: Հայ-իրանական 3-րդ գծի շահագործումից օգուտ կքաղեն Վրաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Իրանական էլեկտրաբաշխիչ ցանցը Հայաստանի և Վրաստանի համապատասխան ենթակառուցվածքի միջոցով Ռուսաստանի և Թուրքիայի էներգահամակարգերին կցորդման հնարավորություն է ստանում: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագծի արժեքը կազմում էր 107,9 մլն եվրո, որը վարկի տեսքով պետք է տրամադրեր Իրանը, այդ թվում` 83,083 մլն եվրոյի վարկ էր ստորագրել 2011       թվականի սեպտեմբերին, և լրացուցիչ 24,817 մլն եվրո` 2012 թվականի ապրիլին: Պայմանագրին համապատասխան, ԷՀԳ շինարարությունը պետք է ավարտվեր 18 ամսվա ընթացքում` ֆինանսավորումն սկսվելու պահից: Սակայն Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով նախագծի իրագործման ժամկետները մշտապես հետաձգվում էին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles