ԻՆԵԿՈԲԱՆԿՆ իր բոլոր հաշվետեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում “INTER EXPRESS”, “MONEY GRAM”, “UNISTREAM”,“INTEL EXPRESS”, “AVERS”, “ANELIK”, “SIGUE և “CONVERS TRANSFER” համակարգերի միջոցով ուղարկված գումարները ստանալ իրենց ցանկացած (խնայողական, ընթացիկ կամ քարտային) հաշվին, ցանկացած արժույթով առանց բանկ այցելելու` SMS հաղորդագրություն ուղարկելու կամ հեռախոսազանգի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի հաճախորդներին անհրաժեշտ է պարզապես այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր՝ “Հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության միջոցով դրամական փոխանցումներ կատարելու մասին”:
Աղբյուրի համաձայն, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել 08000-1212 հեռախոսահամարին կամ ուղարկել SMS հաղորդագրություն 099-120220 համարին՝ նշելով այն բանկային հաշիվը, որին պետք է մուտքագրվի գումարը, միջազգային վճարահաշվարկային համակարգի անվանումը, որ երկրից է փոխանցվել գումարը, գումարը փոխանցողի և ստացողի անունը ու ազգանունը, փոխանցված գումարի չափը, արժույթը, փոխանցման կոդը և “Հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության միջոցով դրամական փոխանցումներ կատարելու մասին” պայմանագրում նշված գաղտնաբառը: Կարճ ժամանակահատվածում փոխանցված գումարը կհաշվեգրվի հաճախորդի նշված Բանկային հաշվին համապատասխան արժույթով:
Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ Բանկի ինտերնետային կայքում` www.inecobank.am, կամ զանգահարելով (010) 510-510 հեռախոսահամարով: