Օգոստոսի 7-ին «Անելիք Բանկի» գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակով Բանկում գումար ներդրած ավանդատուների միջև անցկացված խաղարկության շահողներին նվերների հանձնման արարողությունը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, նվերները հանձնել է բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը: Նա, շնորհավորելով ներկաներին, նրանց է հանձնել ընդհանուր թվով 16 նվերները` 3 հատ պլանշետ, 3 հատ հեռուստացույց, 6 հատ սմարթ հեռախոս, 3 հատ ֆոտոխցիկ, ինչպես նաև գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղեգիր դեպի Կրետե կղզի։
«Անելիք Բանկի անունից ի սրտե շնորհավորում եմ բոլոր շահողներին և, իհարկե, ուղեգրին արժանացած Հեղինե Մարգարյանին: Բոլորին մաղթում եմ հաճույքով օգտվել մեր Բանկի կողմից սիրով տրմադրված նվերներից, իսկ տիկին Հեղինեին մաղթում եմ անմոռաց հանգստյան օրեր: Բազմիցս նշել եմ, որ 2015 թվականը հոբելյանական է Անելիք Բանկի համար, ինչի կապակցությամբ, ընթացիկ տարում, մեր կողմից պարբերաբար անց են կացվում շահավետ ակցիաներ: Դրանցից մեկն էլ «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակի ավանդատուների նվերների խաղարկությունն էր»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, համաձայն ձևավորված ավանդույթի, Բանկի տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, հետագայում ևս անցկացվելու են նվերների խաղարկություններ և այլ գրավիչ ակցիաներ:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, «Անելի Բանկի» ընդհանուր պարտավորությունները տարեկան կտրվածքով ավելացել են 30,1%-ով, 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 74.1 մլրդ դրամ: Դրանց կառուցվածքում շուրջ 66% բաժին է ընկնում հաճախորդների հանդեպ պարտավորություններին, (ց պահանջ և ժամկետային), բացարձակ մեծության տարեկան 29% աճով, հիմնականում, ժամկետային ավանդների և առավելապես ֆիզիկական անձանց աճի շնորհիվ: Մասնավորապես, ժամկետային ավանդները տարեկան կտրվածքով ավելացել են 31,2%-ով, կազմելով 42.5 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում շարունակում են գերակշռել ֆիզիկական անձանց միջոցները, որոնք դրսևորել են տարեկան 35,5% աճ:
Նշենք, որ 2009 թվականի փետրվարից «Անելիք Բանկի» բաժնետեր է դարձել լիբանանյան CreditBank S.A.L.` կապիտալում 51% բաժնեմասով: 2013 թվականի 4-րդ եռամսյակում CreditBank S.A.L. դարձել է «Անելիք Բանկի» միանձնյա սեփականատեր` իր բաժնեմասն ավելացնելով 89,95%-ից մինչև 100%: Մոսկովյան «ԱնելիքՌու» ԴԲ-ը 2012 թվականի դեկտեմբերին օտարվել էր «Անելիք Բանկից»` հետագայում սեփականության իրավունքը փոխանցելով լիբանանյան Credit Bank S.A.L.-ին: