Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ կառավարույթունը գաղտնազերծել է, թե ինչ միջոցներից պետք է սուբսիդավորվի էլեկտրաէներգիայի թանկացումը

$
0
0

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման սուբսիդավորումը ՀՀ կառավարությունը կիրականյացնի «Որոտանի Կասկադ» ՓԲԸ վաճառքից ստացված միջոցների հաշվին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Նշենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագները 7 դրամով բարձրացնելը ժողովրդական դժգոհություններ առաջացրեց երկրում, քանի որ արմատավորվել է այնպիսի կարծիք, որ սակագները բարձրացվում է սուբյեկտիվ պատճառներով, մասնավորապես, ՀԷՑ-ի անարդյունավետ կառավարման և յուրացումների պատճառով: Արդյունքում, կառավարությունը որոշեց սուբսիդավորել էլեկտրաէներգիայի բարձրացման սակագները «անվտանգության համար նախատեսվող միջոցներից», մինչև որ կավարտվի ՀԷՑ-ի աուդիտը: Սակայն, այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում աճել են 7 դրամով, կազմելով մոտ 40 դրամ:

 

Հունվարի 29-ին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:

 

Նշենք, որ «Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայում՝  Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Հայաստանյան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles