Նոր ուսումնական տարվա նախաշեմին «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ուսումնական հաստատություններ վճարովի հիմքերով ընդունված ուսանողներին առաջարկում է ուսանողական վարկ ՀՀ պետական ծրագրի շրջանակում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարկ կարող են ստանալ Հայաստանի պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողները` ուսման վարձը վճարելու նպատակով: Հայաստանի` պետական ծրագրի մասնակից ուսումնական հաստատությունների ցանկում ավելի քան 60 անուն կա: 16 տարեկանից բարձր ուսանողները կարող են ստանալ վարկեր ուսումնական ամեն տարվա համար` ցածր տոկոսադրույքով ու մարման տևական ժամկետով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.
Վարկի գումար` յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ոչ ավել քան 450 000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան 1 800 000 ՀՀ դրամ ուսման ամբողջ ժամանակահատվածի համար: Տոկոսադրույք` 12% (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ ուսանողի գերազանց առաջադիմության դեպքում սուբսիդավորվում է 3%): Վարկի ժամկետ` 10 տարի: Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման/սպասարկման համար` անվճար: Վարկի տրամադրման որոշման կայացման ժամկետ`մինչև 2 աշխատանքային օր: Ապահովություն` ծնողների կամ խնամակալների երաշխավորություն:
Վարկի կարևորագույն առավելություններից է վարկի մարման եղանակի` ուսանողին հարմար տարբերակի ընտրության հնարավորությունը: Այն կարող է լինել կամ ամսական անուիտետային վճարների տեսքով, կամ մինչև ուսման ավարտը միայն տոկոսների վճարման, իսկ ուսման ավարտից հետո` անուիտետային վճարների միոջոցով հիմնական պարտքի մարման տեսքով:
Անհրաժեշտ փաստաթղթերին և վարկի տրամադրման մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.amկայքի «Վարկեր» բաժնում:
2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» տվյալներով, ըստ վարկային պորտֆելի «ՎՏԲ-Հայաստան Բանկը» պահպանում է դիրքն առաջատարների եռյակում, ապահովելով ավելի քան 223 մլրդ դրամ ծավալ (բանկի ակտիվների շուրջ 70%), որոնց ավելի քան 40%-ը բաժին է ընկնում մանրածախ վարկավորմանը: Սպառողական վարկերի գծով բանկը պահպանում է առաջատարությունը` 71.1 մլրդ դրամ ծավալով, որոնց բաժինը մանրածախ վարկերի պորտֆելում գերազանցում է 79%: 2014 թվականին բանկը 12,4%-ով ավելացրել է սպառողական վարկերի ծավալը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: