ՀԷՑ վաճառքի շուրջ բանակցություններ չեն վարվում: Հուլիսի 8-ին լրագրողներին այդ մաիսն հյատարարել է ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը` հերքելով նաև ներկայիս գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հնարավոր փոխարինման վերաբերյալ լուրերը:
Մեկնաբանելով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ մայր ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալլչուկի վերջին հայտարարությունը` Ն.Սարջանյանը պարզաբանել է, որ այն կրում էր ընդհանուր բնույթ: «Կովալչուկը միայն ասել է, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պատրաստ է գնել և վաճառել ցանկացած ակտիվ` համապատասխան գնով : ՀԷՑ վաճառքի շուրջ ոչ մի բանակցություն չի վարվում», - հայտարարել է նա:
«Հայկայկան ժամանակ» թրեթի իրազեկ աղբյուրների համաձայն, ՀԷՑ աուդիտից հետո այն վաճառվելու է «Տաշիր Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Սամվել Կարապետյանին: ՀԷՑ լիիրավ սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի հետ ՀԷՑ վաճառքի շուրջ Կարապետյանի բանակցությունների վերաբերյալ լուրերը վաղուց են շրջանառվում: Ըստ թերթի, գործարքի մասին պետք է հայտարարվեր դեռ հունիսի 27-ին, սակայն Կարապետյանը, տեղեկանալով աուդիտ անցկացնելու Հայաստանի իշխանությունների մտադրության մասին, հետաձգել է բանակցությունները` մինչև աուդիտի ավարտը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ որոշում էր կայացրել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները 6,93 դրամով բարձրացնելու մասին, մինչդեռ ՀԷՑ-ը 17 դրամով բարձրացնելու հայտ էր ներկայացրել: Հունիսի 19-ից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները Երևանում բողոքի ցույցեր ու հանրահավքներ էին անցկացնում` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման: Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թր կառավարությունն իր վրա կվերցնի սակագների բարձրացման բեռը` մինչև ՀԷՑ աուդիտի արդյունքների հրապարակումը: Նա նաև չբացառեց ընկերությունն ազգայնացնելու հնարավորությունը: ՀԷՑ ՓԲԸ ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 150 մլրդ դրամ, որից շուրջ 37 մլրդ ներքին, իսկ 220 մլն դոլար` արտաքին պարտք:
Նշենք, որ ՀԷՑ ՓԲԸ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ 100%-անոց դուստր ընկերություն է, որն ստեղծվել է 2002 թվականին` էլկետրաէներգիայի բաշխման և սպառման չորս տարածաշրջանային պետակյան ընկերությունների ձուլման արդյունքում: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կմ: Ընկերությունն սպասարկում է շուրջ 985 հազար սպառողների: ՀԷՑ-ն ունի ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման բացառիկ լիցենզիա: