Հայոց ցեղասպանության 100-րդ տարելին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ` հուլիսի 9-ին և 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՙԱրշիլ Գորկի՚ բալետային ներկայացման պրեմիերան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ներկայացումն իրականացրել են ՙՀզոր զգացմունքներ՚ պարային խումբը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի ՙԲարեկամություն՚ պետական համույթը` Շվեդական Արքայական բալետի և Բավարիայի Պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ:
Ներկայացման բեմադրիչն է Արսեն Մեհրաբյանը /Շվեդիա/, բեմի ձևավորումը և զգեստները՝ Օտտո Բուբենչեկի /Գերմանիա/: Մենակատարներ` Արսեն Մեհրաբյան /Շվեդական Արքայական բալետի հիմնական մենապարող/, Տիգրան Միքայելյան /Բավարիայի Պետական բալետի հիմնական մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ/, Վահե Մարտիրոսյան /Շվեդական Արքայական բալետի առաջատար մենապարող/, Իլյա Սարկիսով /Բավարիայի Պետական բալետի մենապարող/, Մարիա Դիվանյան /բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ /Հայաստան/, Անժելա Լի Ռեբելո /Ժնևի Մեծ թատրոնի մենապարուհի/, Անժելիկա Դավթյան /ՙԲարեկամություն՚ համույթ/: