Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԳեոՊրոՄայնինգը աջակցում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը

$
0
0

 Հանքարդյունաբերական ընկերությունների խումբ ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը աջակցեց է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մշակույթի և ժամանցի պալատի վերակառուցմանը:  Ընկերությունը Մշակույթի պալատի լայնածավալ վերակառուցմանը մասնակցեց ԳեոՊրոՄայնինգ ընկերության «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում:  «Ռեսուրսներն ի բարօրություն» ծրագրի կարևոր ուղղություններից մեկը սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն է այն ռեգիոններում, որտեղ ընկերությունը իրականացնում է իր գործունեությունը:

 

Ինչպես  ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ԳեոՊրոՄայնինգ ընկերության, Սոցիալական ներդրումների հայկական հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ջանքերով իրականացված ծրագիրը Վարդենիս քաղաքի բնակիչների հրատապ կարիքների ապահովման պատասխանն էր, որոնք երկար տարիներ երազել էին սեփական մշակույթի կենտրոն ունենալու մասին: Վարդենիսը ԳեոՊրոՄայնինգ խմբի մեջ մտնող ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերության կողմից մշակվող Սոթքի հանքավայրին մոտ գտնվող բնակավայրերից մեկն է: Սոթքի հանքավայրի աշխատողների 80 % - ը բնակվում է Վարդենիս քաղաքում:     

Մշակութաին կենտրոնը նախատեսված է ամենատարբեր մասշտաբների և ֆորմատի միջոցառումներ անցկացնելու համար: Վարդենիսի Մշակույթի և ժամանցի պալատը նախագծված և կառուցված է այնպես, որպեսզի նրա տանիքի ներքո, բացի հանրային միջոցառումներից գործեն նաև բազմաթիվ սեկցիաներ և խմբակներ: Բացվելով այս աշնանը, այն արդեն դարձել է քաղաքի երեխաների և երիտասարդների, տեղի համայնքի տունը: Այնտեղ անցկացվում են շախմատի, նկարչության դասեր, հանդիպումներ, քաղաքի թատերական և երաժշտական խմբակների փորձերը:

 

Աղբյուրի համաձայն, «ԳեոՊրոՄայնինգը» իր «Ռեսուրսներն ի բարօրություն» ծրագրի շրջանակներում մեծ ուշադրություն է հատկացնում մշակույթի, կրթության և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը այն մարզերում որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում: «Մենք հատկապես ուրախ ենք, որ նոր մշակույթի տունը խթան հանդիսացավ երիտասարդ սերնդի կրթությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Այն կնպաստի տեղի բնակչության կյանքի որակի բարելավմանը, որոնց մեջ են մեր շատ աշխատակիցները և նրանց մտերիմները: Մենք ուրախ ենք մեր ավանդը ներդնել այն մարզերի կայուն զարգացման գործում որտեղ մենք իրականացնում ենք մեր գործունեությունը», - ասաց Ընկերության նախագահ Ռոման Խուդոլին: 

 

Հիշեցնենք ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը, Սոցիալական ներդրումների հայկական հիմնադրամը և Գեղարքունիքի մարզպեարանը 2009 թ. սեպտեմբեր ամսին մարզի սոցիալական զարգացման ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles