Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԾԿՀ շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունենում

$
0
0

 ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միությունը հունիսի 17-ին բողոքի ակցիա է անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները ՀԾԿՀ-ին կոչ են անում կասեցնել էլեկտրաէներգիայի սակագների քննարկման շուրջ նիստը: 

Նրանք նշում են, որ սակագների բարձրացման դեպքում ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ պարտքերն ստիպված փակելու է բնակչությունը: ՙՆիկոլ Աղբալյան՚ միության ներկայացուցիչները փորձել են նաև մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը: 

Նշենք, որ մայիսի 8-ին ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ հայտ է ներկայացրել ՀԾԿՀ:  էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու ՀԷՑ մտադրությունը հասարակական մեծ հակազդեցություն է հարուցել: Մասնավորապես, առաջարկում է 1 կՎտ էլետրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացնել մինչև 58,93 դրամ, ներկայիս 41,85 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` մինչև 48,93 դրամ, ներկայիս 31,85 դրամի փոխարեն: 

ՀԾԿՀ կարող է 80 օրվա ընթացքում ուսումնասիրել ՀԷՑ հայտը, և որի բավարարման դեպքում դա կլինի էլեկտրաէներգիայի սակագների երրորդ բարձրացումը վերջին 2 տարում: Վերջին թանկացումը եղել է 2014 թվականի օգոստոսի 1-ից: Ցերեկային սակագինը (7:00-23:00) սպառողների համար կազմեց 41,85 դրամ` նախկին 38 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը (23:00-7:00) սահմանվեց 31,85 դրամ` նախկին 28 դրամի փոխարեն: 

Երկրի իշխանությունները` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, փորձում են սակագների հերթական թանկացման համար մեղքը բարդել ՀԷՑ ՙվատ կառավարման՚ վրա: Միևնույն ժամանակ, նույն Երվանդ Զախարյանի տեղակալի ասելով, կառավարության երաշխիքներով և ՀԾԿՀ համաձայնությամբ ցանցերը ներգրավել են 220 մլն դոլարի վարկեր: Հետևաբար, ընկերության անվճարունակության դեպքում այդ պարտավորությունները պետք է ստանձնեն հարկատուները: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles